Nikolay Bayramyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բայրամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Արտեմի Բայրամյան (1924, Բաղանիս, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Կենսագրություն
Նիկոլայ Բայրամյանը ծնվել է 1924 թվականին Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1941-1942 ուսումնական տարում պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Աշտարակի շրջանի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցում։
1942 թվականին Նիկոլայը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Ավարտել է սերժանտական դպրոցը և մեկնել գործող բանակ։ Մարտնչելով թշնամու դեմ Հյուսիսային Կովկասից, Բելոռուսիայի, Լեհաստանի տարածքներով՝ Արևելյան Պրուսիայով հասել է Բեռլին։ Մեծ հայրենականում ցուցաբերած արիության, խիզախության համար Նիկոլայը պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի և Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար» և մի շարք այլ մեդալներով։ Խիզախորեն մասնակցել է Բելոստոկ քաղաքի ուղղությամբ և Արևելյան Պրուսիայում տեղի ունեցած համառ մարտերին։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
Մեծ հայրենականի ավարտից հետո Նիկոլայը զորացրվել է և աշխատել է հայրենի Բաղանիսի դպրոցում։ Միաժամանակ, 1955 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1960 թվականին եղել է Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ։
1977 թվականին Բայրամյանն արժանացել է Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշանի։
Պարգևներ
- Կարմիր աստղի կրկնակի շքանշան
- Փառքի երրորդ աստիճանի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան