Nelly Shahnazaryan
Quick Facts
Biography
Նելլի Սևանի Շահնազարյան (հունվարի 2, 1952, Ջուջևան), հայ արձակագիր: Հայաստանի գրողների միության անդամ (1987):
Կենսագրություն
Նելլի Շահնազարյանը ծնվել է 1952 թվականին Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներում եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը, ՀԳՄ գրական ֆոնդի նախագահը: Նրա պատմվածքները, ակնարկները, հոդվածները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: Կազմել և խմբագրել է հայ նշանավոր դերասանների և գեղանկարիչների մասին գրքեր: 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:
Շահնազարյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, պարսկերեն, արաբերեն, գերմաներեն, ուկրաիներեն, հունգարերեն լեզուներով:
Բեմադրություններ
Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել են Շահնազարյանի պիեսներից`
- «Կախարդական դաշտ կամ կատվի տարի»
- «Իմ ծաղկած դեղձենի»
Հայկական հեռուստաթատրոնի համար նկարահանվել է «Ելիր, դուռդ բաց արա» դրաման:
Երկեր
- «Իմ ծաղկած դեղձենի», 1989
- «Իսկ ծափերը երկնքում», 2003
- «Պիեսների ժողովածու», 2003
- «Հրապարակախոսական հոդվածների ժողովածու», 2004
- «Ընտրանի», 2012
- «Տաք շնչառություն», 2013
Մրցանակներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
- Պարսիկ դրամատուրգների և թատրոնի միության ոսկե մեդալ, 2012
- Թատերական Լոռի» միջազգային գլխավոր մրցանակ
- «Թափորը» մոնոդրաման մի շարք միջազգային փառատոներում (ՀՀ «Արմմոնո», ԻԻՀ, Ուկրաինա, Գերմանիա, Հունգարիա, Ռուսաստան (Մոսկվա) և այլն) արժանացել է գլխավոր մրցանակների