peoplepill id: nadegda-beglaryan
NB
Russia Armenia
2 views today
2 views this week
Nadegda  Beglaryan
��այ կենսաբան-գենետիկ

Nadegda Beglaryan

The basics

Quick Facts

Intro
��այ կենսաբան-գենետիկ
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan, Armenia
Age
97 years
The details (from wikipedia)

Biography

Նադեժդա Պետրոսի Բեգլարյան (ապրիլի 4, 1927(1927-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան-գենետիկ: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1974):

Կենսագրություն

Նադեժդա Բեգլարյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 4-ին, Երևանում: 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 1953 թվականց աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1980-1990 թվականներին եղել է գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, 1981-1991 թվականներին` «Գենետիկական միջտարածաշրջանային գիտական խորհրդի նախագահ»:

Ուսումնասիրել է բարձրակարգ բույսերի ժառանգականության և փոփոխականության վրա ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությունը, բացահայտել գիբերելինի գենետիկական ակտիվությունը, նրա դերը բույսի ժառանգական ապարատում (ներդրվել է գործնական գյուղատնտեսության մեջ): Ստացել է ընտրասերման տեսակետից հեռանկարային, գեղազարդիչ և գյուղատնտեսական բույսերի բազմաթիվ մուտանտ ձևեր:

Երկեր

  • Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը միչուրինյան բիոլոգիայի լույսի տակ, Երևան, 1954:
  • Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը, Երևան, 1956:
  • Մատերիալիզմի պայքարը իդեալիզմի դեմ բիոլոգիայում: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Ա. հ., 1957:
  • Չարլզ Դարվին: [Կյանքն ու գործունեությունը], Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1958:
  • Ժան Բատիստ Լամարկ: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Ա. հ., 1975:
  • Գիբերելինները դեկորատիվ ծաղկաբուծության սելեկցիայում, Երևան, 1992:
  • Էվոլյուցիոն տեսություն: (Ուսումնական ձեռնարկ), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1998:
  • Ընդհանուր կենսաբանություն: (Դասագիրք), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Թռչունյան Արմեն Համբարձումի,[խմբ.] | Երևանի պետական համալսարան, Երևան,Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005:
  • Գյուղատնտեսության մեջ ծխախոտի մշակման գործում՝ բուսական հորմոն գիբերելաթթվի (ԳԹ) կիրառման հեռանկարները: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, ՄկրտչյանՄելանյա Ժորայի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատա(ակչություն, 2006:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 222:
  2. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1954)։ Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը միչուրինյան բիոլոգիայի լույսի տակ։ ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ 
  3. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1956)։Բատիկյան Հրանտ Գևորգի, ed.։ Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը։ Երևան: ԵՊՀ 
  4. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1957)։ Մատերիալիզմի պայքարը իդեալիզմի դեմ բիոլոգիայում։ ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն։ Երևան: Ա.հ 
  5. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1958)։ Չարլզ Դարվին: Կյանքն ու գործունեությունը։ Գիտա-հանրամատչելի սերիա։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ 
  6. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1975)։ Ժան Բատիստ Լամարկ: Դասախոս։ Երևան: Ա. հ 
  7. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1992)։ Գիբերելինները դեկորատիվ ծաղկաբուծության սելեկցիայում =: Гиббереллины в селекции декоративного цветоводства։ Երևան: Հայաստան 
  8. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1998)։ Էվոլյուցիոն տեսություն: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808402652 
  9. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (2005)։ Ընդհանուր կենսաբանություն: (Դասագիրք) (հայերեն)։ Երեւանի համալս. հրատ։ ISBN 9785808406681  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  10. Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Մկրտչյան Մելանյա Ժորայի (2006)։ Գյուղատնտեսության մեջ ծխախոտի մշակման գործում՝ բուսական հորմոն գիբերելաթթվի (ԳԹ) կիրառման հեռանկարները։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808407480 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Nadegda Beglaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Nadegda Beglaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes