Minas Berberyan
Quick Facts
Biography
Մինաս Հովհաննեսի Բերբերյան (ապրիլի 16, 1871(1871-04-16), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1919(1919-01-11), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), գրականագետ, թարգմանիչ, իրավաբան։
Կենսագրություն
Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը (1894 թվականին)։
1894–1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. 1907 թվականին՝ տեսուչ։
1893 թվականին Յուրի Վեսելովսկու հետ հրատարակել է «Արմյանսկիե բելետրիստի» ժողովածուի 1-ին հատորը։ 2-րդը լույս է տեսել 1894 թվականին, սակայն ցարական գրաքննությունն արգելել է։
«Գրական ակնարկներ» խորագրով «Արարատ»-ում տպագրել է ռուս և հայ դասականներին նվիրված հոդվածաշար։
Լույս են տեսել Բերբերյանի «Սմբատ Շահ-Ազիզ» (1902 թվական), «Գրական ակնարկներ» (1908 թվական, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի տպարան), «Տխուր մեղեդիներ» (1908 թվական, նույն տպարան) աշխատությունները, թարգմանություններ է արել ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն։