Milda Aghazaryan
Quick Facts
Biography
Միլդա Միտրևի Աղազարյան (մարտի 15, 1943(1943-03-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայ երաժիշտ, տավղահարուհի, մանկավարժ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995), պրոֆեսոր։
Կենսագրություն
Միլդա Աղազարյանը ծնվել է 1943 թվականի մարտի 15-ին, Երևան քաղաքում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1962 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, 1970 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։
1962-1991 թվականին դասավանդել է Մոսկվայի Ի. Օ. Դունաևսկու անվան մանկավարժական (դաշնամուր, տավիղ) երաժշտական դպրոցում, Գնեսինների անվան երաժշտական (տավիղ) ուսումնարանում։ 1991 թվականի ստացել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դոցենտի կոչում, ապա՝ պրոֆեսորի։ 1991-1994 թվականին, միաժամանակ՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի տավղահարների խմբի համակարգողն է եղել։
Միլդա Աղազարյանը հանդես է եկել նաև մենահամերգներով անվանի երաժիշտ-կատարողների հետ։ Վարպետության դասեր է վարել Ճապոնիայում (1995, 1996, 2009), Ֆրանսիայում (2001), Մեծ Բրիտանիայում (2004, 2008), Իռլանդիայում (2005), Հունգարիայում (2005, 2007), Շվեյցարիայում (2006)։
Եղել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մրցանակաբաշխությունների հանձնախմբերի անդամ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Ուելսում։ 2002–2003 և 2004–2005 թվականներին եղել է «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամի դափնեկիր։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Училището „Гнесини“ посреща млади арфисти от цяла Европа
- Milda Aghazarian. The course «Methods of teaching to play the harp» (fragments) Archived 2023-01-17 at the Wayback Machine.