Mikayel Mirzayan
Quick Facts
Biography
Միքայել Հովհաննեսի Միրզայան (1888, օգոստոսի 21, Թիֆլիս - 1958, նոյեմբերի 26, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։
Կենսագրություն
1908 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը: Շարունակել է ուսումը Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում (Ի․ Ի․ Չերեպնինի դասարան)։ Գրել է գործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, քայլերգեր, մանկական երաժշտական պատկերներ («Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն) և երգեր։
Միքայել Միրզայանը հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955)։ 1966 թվականին Երևանում հրատարակվել է Միրզայանի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ․ Ռ․ Աթայան և Մ․ Միրզոյան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1939
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |