peoplepill id: melissa-bilal
MB
2 views today
2 views this week
Melissa Bilal
Professor, Ethnomusicology

Melissa Bilal

The basics

Quick Facts

Intro
Professor, Ethnomusicology
Gender
Female
Birth
Age
47 years
The details (from wikipedia)

Biography

Մելիսա Բիլալ (1978), ամերիկահայ ակադեմիկոս, համալսարանի դասախոս, էթնո երաժշտության մասնագետ։ Բիլալը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի ականավոր գիտաշխատող է և էթնոերաժշտագիտության ամբիոնի դասախոս։ Նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալականգիտությունների ֆակուլտետի դոցենտ է։

Գիտական գործունեություն

Հայագիտություն է դասավանդել Չիկագոյի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի Մերձավոր Արևելքի լեզուների և քաղաքակրթությունների բաժնում։ Մելիսա Բիլալը աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` (MIT) որպես հրավիրված պատմագետ, Կոլումբիայի համալսարանի` Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրությունների բաժնում` (MESAAS) որպես հայագիտության հրավիրված դասախոս, Բոազիջի համալսարանում` որպես պատմության դասախոս, Ստամբուլի արևելյան ինստիտուտում` որպես հետդոկտորական ծրագրիգիտաշխատող և Կոլումբիայի համալսարանի «Մելլոն» հետդոկտորական դասավանդման ծրագրի գիտաշխատող երաժշտության գծով։

Գիտական ուսումնասիրությունները ընդգրկում են 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի քաղաքականությունը և հիշողության նեոլիբերալ քաղաքականության քննադատությունը Թուրքիայում բռնության, տեղահանության, օտարման և գոյատևման թեմաներով։ Նրա հետազոտությունները և հրատարակությունները ներառում են Թուրքիայի հայ համայնքում պատմական գիտելիքների ձևավորումն ու փոխանցումը զգայական մակարդակում, երգեցողությունը և հեքիաթասացությունը, երաժշտության ազգագրության պատմությունն ու քաղաքականությունը և հայկական ֆեմինիզմի պատմությունը։

Ավարտին է հասցրել «Ձայնային ստորագրությունները. ռուս-հայկական ռազմագերիների ձայնագրությունները գերմանական համակենտրոնացման ճամբարներում, 1916-1918 թթ․» աշխատանքը։

2006 թվականին խմբագրել է «Ճիչ արդարության համար. հինգ հայ ֆեմինիստ գրողներ Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն (1862–1933)» թուրքերեն գիրքը։

Ծանոթագրություններ

  1. http://viaf.org/viaf/50425549
  2. «Lecture: “A Foe of Injustice and Prejudice: Srpuhi Dussap and the Foundations of Nineteenth-Century Ottoman Armenian Feminist Thought” with Melissa Bilal» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-15-ին։ Վերցված է 2021-05-15 
  3. «Fellow Melissa Bilal of Turkey Co-Chairs Feminism & Armenian Studies Conference»։ IIE Scholar Rescue Fund (en-US)։ Վերցված է 2021-05-15 
  4. «Melissa Bilal | Near Eastern Languages and Civilizations»։ nelc.uchicago.edu։ Վերցված է 2021-05-15 
  5. «Melissa Bilal»։ The UCLA Herb Alpert School of Music (en-US)։ Վերցված է 2021-05-15 
  6. «Մելիսա Բիլալ»։ Zabel։ Վերցված է 2023-03-13 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Melissa Bilal is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Melissa Bilal
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes