peoplepill id: louiza-samvelyan
LS
2 views today
5 views this week
Louiza Samvelyan
theaterwetenschapper

Louiza Samvelyan

The basics

Quick Facts

Intro
theaterwetenschapper
Work field
Gender
Female
Place of birth
Lyon
Place of death
Yerevan
Age
73 years
The details (from wikipedia)

Biography

Լուիզա Օնիկի Սամվելյան (1926, 11 օգոստոսի, Լիոն - 1999, դեկտեմբերի 8, Երևան), հայ թատերագետ։ Արվեստագիտության դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1972 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից:

Կենսագրություն

Լուիզա Սամվելյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 11-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1936 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-1970 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թվականին «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղագիտության և արվեստների պատմության, 1975-1978 թվականներին՝ Երևանի Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի, 1978-1982 թվականներին՝ Երևանի Պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչ։ Լուիզա Սամվելյանը հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը։ Ռուսերեն լույս է տեսել Սամվելյանի «Վաղարշ Վաղարշյան» մենագրությունը (Մոսկվա, 1960):

Երկեր

  • Շեքսպիրը հայ բեմում, նախասովետական շրջան։ Երևան, «Գիտելիք», 1959, 37 էջ:
  • Ադամյանը և Շեքսպիրի կերպարները, Երևան, Հայպետհրատ, 1961, 246 էջ:
  • Լևոն Քալանթար, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1965, 249 էջ:
  • Գուրգեն Ջանիբեկյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 377 էջ:
  • Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը (նախասովետական շրջան), Երևան, «Հայաստան», 1974, 660 էջ:
  • Ժաննա Թովմասյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 101 էջ:
  • Շեքսպիրի ժառանգորդները, Երևան, 1979:
  • Կինը հայ բեմարվեստում, Երևան, «Գիտելիք», 1980, 42 էջ:
  • Труд актёра․ В. Вагаршян, М․, 1960 թ.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Louiza Samvelyan

Basics

Introduction

Կենսագրություն

Երկեր

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Louiza Samvelyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Louiza Samvelyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes