peoplepill id: liparit-shushanyan
LS
Armenia
3 views today
4 views this week
Liparit Shushanyan
Հայ թերապևտ, սրտաբան

Liparit Shushanyan

The basics

Quick Facts

Intro
Հայ թերապևտ, սրտաբան
Places
Work field
Gender
Male
Place of birth
Artsvashen
Age
85 years
The details (from wikipedia)

Biography


Լիպարիտ Կարախանի Շուշանյան (փետրվարի 18, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}}), Արծվաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ թերապևտ, սրտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (1999):

Կենսագրություն

Լիպարիտ Շուշանյանը ծնվել է 1939 թ.-ին ՀԽՍՀ-ի Կրասնոսելկի շրջանի Արծվաշեն գյուղում։ 1961 թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և զորակոչվել է զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո, 1964 թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա՝ հոսպիտալ թերապիայի ամբիոնում։ 1967 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և նույն թվականի սեպտեմբերից զբաղվել դասախոսական գործունեությամբ, 1968 թ.-ից ինքնուրույն վարել է ընդհանուր թերապևտիկ բաժանմունքներում բուժական գործն ամբիոնի մասնաճյուղերում՝

  • 1968 - 1971 թթ. Երևանի Մալաթիա հիվանդանոցում,
  • 1971 - 1978 թթ․ Երևանի 1-ին հիվանդանոցում,
  • 1978 - 1984 թթ․ Երևանի 4-րդ հիվանդանոցում,
  • 1984-ից ցայսօր Երևանի «Արմենիա ՀԲԿ» սրտաբանական բաժանմունքում,

1991 թ.-ի մարտից ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ է, 1999 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ և նույն թվականին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով, 1997 - 2008 թթ. ղեկավարել է ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնը, 2008 թ.-ից` նաև «Երևանի Հայբուսակ համալսարան»-ի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։

Կրթության Միջազգային Ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Վարդան Շուշանյան:

Աշխատություններ

Լիպարիտ Շուշանյանը շուրջ 70 գիտական հաղորդումների և հոդվածների հեղինակ է‌։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով։ Աշխատությունը նվիրված է ժամանակակից բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության, կարևորագույն հիմնախնդիրն՝ սրտային անբավարարությանը։ Հատկապես դրանով է պայմանավորված սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին հատկանշական բարձր մահացությունը և հաճախադեպ հաշմանդամությունը։

Հեղինակը, հիմնվելով շուրջ 30 տարվա կլինիկական դիտարկումների, իրականացված բազմաբնույթ հետազոտությունների արդյունքների, հայրենական և արտասահմանյան հեղինակների՝ գերակշիռ վերջին տասնամյակի աշխատությունների վրա, գործնական և տեսական հետաքրքրությունների շրջանակներում կարողացել է լուաբանել հիմնախնդրի գրեթե բոլոր կողմերը։

Մենագրության էջերում առանձին բաժինների տեսքով մանրամասն ներկայացված են սրտային անբավարարության հետ սերտորեն կապակցված և անմիջականորեն առնչվող սրտամկանի կծկման և թուլացման ֆիզիոլոգիական մեխանիզմները, տարաբնույթ ախտաբանական իրադրություններում սիրտ-անոթային համակարգի հարմարողական հնարավորությունները, պատճառագիտության, ախտածագման և դասակարգման ամբողջական պատկերը, հիվանդության սուր և խրոնիկական ընթացքի կլինիկական դրսևորումները, ախտորոշման և տարբերակման չափանիշները, բուժման ժամանակակից սկզբունքները։

Մենագրությունը նախատեսված է ԲՈւՀ-երի բարձր կուրսերի ուսանողների, ինտերների, կլինիկական օրդիանտորների, ասպիրանտների, սրտաբանների և թերապևտ-ինտերնիստների լայն խավի համար։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Liparit Shushanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Liparit Shushanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes