Lidya Fomenko
Quick Facts
Biography
Լիդյա Ֆոմենկո (ռուս.՝ Лидия Николаевна Фоменко, մարտի 16, 1909(1909-03-16), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - անհայտ), ռուս խորհրդային քննադատ, գրող: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:
Կենսագրություն
Լիդյա Ֆոմենկոն ծնվել է 1909 թվականին, Դոնի Ռոստովում: 1930 թվականին ավարտել է Հյուսիսկովկասյան ինստիտուտը: Տպագրվել է 1948 թվականից: Ռազմահայրենասիրական թեմատիկային է նվիրված Ֆոմենկոյի «Խորհրդային մարտիկի կերպարը գեղարվեստական գրականության մեջ» (ռուս.՝ «Образ советского воина в художественной литературе») (Ա. Մ. Նիկիտինի հետ միասին, 1963) ստեղծագործությունը, «Ժամանակի դիմագծերը: Գաղափարներ և կերպարներ 60-ականների արձակում» (ռուս.՝ «Черты времени. Идеи и характеры в прозе 60-х годов») (1970) գիրքը: Պատմա-հեղափոխպական ստեղծագործությունների հեղինակ է. «Յոթից մեկը» (1968) պատմվածք, ակնարկներ Վ. Վ. Վորովսկու, Վ. Ա. Շելգունովի, Ն. Գ. Պոլետաևի մասին և այլն:
Երկեր
- Мария Прилежаева. Критико-биографич. очерк, М., 1971.
- Анри Барбюс, М., 1962 (совм. с И. Гуро).
- Юрий Яковлев. Очерк творчества, М., 1974.
Գրականություն
- Исбах Ал., Книга о Барбюсе, «Октябрь», 1963, № 1.
- Дычко Д., Повесть о писателе, «Наш современник», 1963, № 3.
- Молдавский Дм., Соратник Ильича, «Нева», 1969, № 6.
- Машинский С. С., С верным прицелом, «Лит. Россия», 1971, 12 марта.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Красухин Геннадий (2017-09-05)։ Мои литературные святцы (ռուսերեն)։ Litres։ ISBN 9785457887626