peoplepill id: levon-muradyan
LM
Armenia Portugal
6 views today
6 views this week
Levon Muradyan
Cellist

Levon Muradyan

The basics

Quick Facts

Intro
Cellist
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
65 years
Education
Moscow Conservatory
Presnensky District, Central Administrative Okrug, Russia
The details (from wikipedia)

Biography

Լևոն Հայրիկի Մուրադյան (հուլիսի 10, 1959(1959-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, մանկավարժ։ Հայրիկ Մուրադյանի թոռը։

Կենսագրություն

Լևոն Մուրադյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 10-ին Երևանում. «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր Մարո Մուրադյանի որդին է։ 1977 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Ա. Չաուշյան), ապա Մոսկվայի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան (1986, երկուսում էլ ղեկավարը եղել է Մ. Խոմիցերը)։ 1977-1979 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (Ա. Չաուշյանի դասարան)։

1960 և 1963 թվականներին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Դավիթ Խանջյան) կատարել է Պ. Ի. Չայկովսկու Ռոկկոկո-վարիացիաները։

1989 թվականին բնակություն է հաստատել Պորտուգալիայում։ 1990 թվականին դարձել է Լիսաբոնի «Կյուլպեն­կյան» սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, «Solistas» լարային քառյակի թավջութակահարը։ 1996 թվականին սկսել է դասավանդել Էվորայի (Պորտուգալիա) Արվեստի համալսարանում, 2015 թվականին՝ Լիսաբոնի կոնսերվատորիայում։ Վարպետության դասեր է վարում Ջորջիայի (ԱՄՆ) համալսարանում, Կալիֆոռնիայի երաժշտության ինստիտուտում, նաև «Valle De Arlanza», «La nueva generacion musical», «Viana do Castelo» միջազգային փառատոներում (թավջութակ և կամերային երաժշտություն)։

Որպես մենակատար՝ Լևոն Մուրադյանը հանդես է եկել դիրիժորներ Վ. Գերգիևի, Վ. Բ. Դուդարովայի, Գ. Ն. Ռոժդեստվենսկու, Ջանսուղ Կախիձեի, Լ. Ֆոստերի, Ա. Բիրոնի, նաև Ռ. Ահարոնյանի, Վ. Պապյանի, Գ. Վ. Կոստինի, համերգներով՝ Սերգեյ Խաչատրյանի, Լ. Համբարձումյանի, Դ. Չանգի, Կ. Վինսենսի, Գ. Ռապսի, Թ. Լինդերի, Յ. Ե. Ժիսլինի, Աշոտ Տանիայի, Դ. Ռոլանդի, Հ. Մելիքյանի և ուրիշների հետ՝ Մյունխենի, Տալլինի, Ս. Պետերբուրգի, Բուրգոսի, Մադեյրայի, Սինտրայի և այլ հայտնի փառատոներում։

Լևոն Մուրադյանը «Դելլալան եռյակի» հիմադիր-թավջութակահարն է։ Համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հայաստանում և այլուր։

Ձայնագրել է մի շարք խտասալիկներ, որոնց թվում են «Քլեյվ Ռեքորդսի» կողմից թողարկված Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։

2012 թվականին թողարկվել է Լևոն Մուրադյանի և Հայկ Մելիքյանի համատեղ «Յան» խտասալիկը, որում տեղ են գտել 20-րդ դարի հայ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի և Կարեն Խաչատրյանի սոնատները։

2013 թվականին դաշնակահար Յերոն Ռիմսդիկի հետ Հոլանդական «Մասթեր Ստուդիոյում» ձայնագրել է Դմիտրի Շոստակովիչի և Կարեն Խաչատրյանի սոնատները։ Նույն թվականին ձայնագրել է նաև «Իտալական վիրտուոզներ» խտասալիկը, որում տեղ են գտել Լոկատելլիի, Վալենտինիի և Բոկերինիի ստեղծագործությունները։

Մրցանակներ

  • 1981 – Համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ (Թբիլիսի),
  • 1985 – Պ. Կազալսի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Բուդապեշտ),
  • 1986 – Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր (Մոսկվա),
  • 1997 – «Ջուլիո Կարդոնա» մրցույթի 1-ին մրցանակ (Կովիլ, Պորտուգալիա)։

Փաստեր

  • Դանիացի կոմպոզիտոր Վ. Զվագը (թավջութակի սոնատ) և անգլիացի կոմպոզիտոր Ի. Մուդին (թավջութակի կոնցերտ) երկեր են նվիրել Լևոն Մուրադյանին, որը նա ընդգրկել է Վիմ Զուաագի ստեղծագործությունների՝ իր թողարկած խտասալիկում։
  • Նվագում է Ա. Ստրադիվարիուսի թավջութակներով (18-րդ դարի վենետիկյան գործիքով)։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Muradyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Levon Muradyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes