Levon Karagyozyan
Quick Facts
Biography
Լևոն Կարագյոզյան (Ղարագյոզյան) (մայիսի 29, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:29|2|0}}), Երևան, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1940-1952 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես գլխավոր ինժեներ։ 1971-1976 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Գրել է «Այս աստղերը մերն են» (Գրիգոր Տեր-Գրիգորյանի հեղինակակցությամբ, Բեմադրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, 1950 թվականին), «Վերածնունդ» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան, բեմադրել են ժողովրդական թատրոնները, 1950), «Սպիտակազգեստ կինը» (1960), «Կովկասի դարպասները» (հեղինակակից Միքայել Շաթիրյան, բեմադրել է Կիրովականի թատրոնը, 1975), «Կայծակի հարվածը» (բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, 1975), «Երաշխավորություն» (բեմադրել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնը, 1977) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է «Պատվի համար» (1956), «Թռիչք անդունդի վրայով» (1959), «Տերտերի ուխտը» (1965), «Կարինե» (1967) կինոնկարները։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան) դրաման (Մոսկվա, 1951) և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։ Մահացել է Երևանում։
Երկերի մատենագրություն
- Այս աստղերը մերն են (պիես, հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան), Երևան, Պետհրատ, 1949, 79 էջ։