peoplepill id: levon-atabekyan
LA
Armenia
1 views today
1 views this week
Levon Atabekyan
armenischer Schriftsteller und Arzt

Levon Atabekyan

The basics

Quick Facts

Intro
armenischer Schriftsteller und Arzt
Places
Gender
Male
Place of birth
Qasapet
Place of death
Baku
Age
42 years
Family
Children:
Margarit Atabekyan
The details (from wikipedia)

Biography

Levon Atabekyan Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Աթաբեկյան (այլ կիրառումներ)


Լևոն Նիկողայոսի Աթաբեկյան (1877, սեպտեմբերի 3(15), Շուշի - 1918, մար­տի 24, Բաքու), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է Շուշիում, սերում է Արցախի Ջրաբերդի շրջանի՝ Կուսապատ գյուղում բնակվող մելիքական տոհմից։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում՝ հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում՝ բժշկության։ Բժշկական կրթությունն ստացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարաններում։ 1903 թվականից բժշկական և հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաք­վում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում և այլուր։ Բաքվում նրա ջանքերով հիմնադրվել է թոքախտավորների առաջին հիվանդանոցը։

Հասարակական գործունեություն

Սկզբում եղել է ՀՅԴ անդամ և դրա երիտասարդական-ձախակողմյան թևի պարագլուխը։ Հետո ընդունվել է սոցիալիստ-հեղափոխականների (էսէռների) շարքերը, գլխավորել հայ էսէռների կազմակերպությունը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանել է ընկերական կապերը նախկին կուսակիցների հետ։ 1909-1912 թթ. ընդհատակյա կուսակցական գործունեության համար ցարական ժանդարմերիան ձերբակալել է նրան։ Արգելափակվել է Դոնի Ռոստովի, Գանձակի, Նովոչերկասկի և Սանկտ Պետերբուրգի բանտերում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։

1917 թվականի դեկտեմբերին եղել է Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահը, այնուհետև՝ շարքային անդամը։

1918 թվականի մարտին որպես Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի անդամ մտել է Հաշտարար պատգամավորական խմբի (Աթաբեկյան, ռուս Դենեժկին, թաթար Աղաև) մեջ, որը նպատակ է ունեցել դադարեցնել Բաքվում և համայն Ադրբեջանում ծայր առած ազգամիջյան արյունահեղությունը։ Խմբով շրջել են Բաքվի փողոցներով և հակամարտող կողմերին հորդորել խաղաղությունը վերականգնել։

Երեք ընկերներով զոհվել են 1918 թվականի մար­տի 24-ին Բաքվում, հայկական ջարդերի ժամանակ՝ սպիտակ դրոշը ձեռքին հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս՝ 43 տարեկանում։

Գրական գործունեություն

1900-ական թվականների սկզբներից գրել է խոհական, քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում («Բանբեր գրականության և արվեստի», «Գեղարվեստ» և այլն)։ 1913 թվականին Բաքվում լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա լավագույն գործերից է «Ապստամբություն» պոեմը, որը հրատարակվել է մի քանի անգամ և զետեղվել դասագրքերում։ Գործածել է «Ար­նոլդ» «Էլ­­վենտ», «Էրազ­մոս», «Լ. Ա.», «Սմբա­տ­յան Ս. (Սմբ.)», «Սմբա­տյան Սմբատ», «Րի.» և «Րի­խարդ» ծածկանունները։ Նրա «Ապս­տամ­բու­թյուն» պոեմը հրատարակվել է մի քանի անգամ, զետեղվել դասագրքերում։ Հայրենակիցների հետ նախընտրել է խոսել Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով։

Մեջբերումներ Լևոն Աթաբեկյանից

Levon AtabekyanԱմեն ծրա­գիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գե­րեզ­ման­նե­րով մի­այն պի­տի ծած­կէ իմ հայ­րե­նի եր­կի­րը։Levon Atabekyan


Աշխատություններ

  • Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կե­անք», Բաքու, 1917։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1970 («Լաց մի ինիլ»բանաստեղծության մեջ, «Մոր նա­մա­կը», «Չո­բանն ու Կա­րա­բա­շը» պատմ­վածք­նե­րում պատ­կե­րում է Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան դա­ռը կյան­քը, աշ­խա­տա­վոր մարդ­կանց առա­քի­նու­թյուն­նե­րը)։

Գրականություն

  • Բժ. Լե­ւոն Աթա­բէ­կե­ան, «Տա­րազ», Թիֆլիս, 1918 թ., թ. 3-6։
  • Աթաբեկյան Լևոն, Բանաստեղծություններ, Երևան, 1970
  • Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996
  • Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երևան, 1997
  • Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երևան, 1998
  • Գևորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երևան, 2001
  • Յուշ ամ ատ եա ն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երևան, 2002
  • Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երևան, 2003
  • Ինտերնետային հոդված «Աթա­բե­կյան Լև­ոն Նի­կո­լա­յի», 4 փետրվարի 2005 թ.։
  • Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ.. 1, Երևան, 1990
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, երևան, 1974
  • Ով ով է, Հայեր, Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Ե., 2005

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան,Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Ծանոթագրություններ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 38 
  2. Լևոն Աթաբեկյան, «Լաց մի ինիլ»
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Levon Atabekyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Levon Atabekyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes