peoplepill id: koryun-atoyan
KA
Armenia
1 views today
5 views this week
Koryun Atoyan
Armenian economist

Koryun Atoyan

The basics

Quick Facts

Intro
Armenian economist
Places
Work field
Gender
Male
Place of birth
Berd
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Կորյուն Լուկաշի Աթոյան (1956, փետրվարի 16, Բերդ, Տավուշի մարզ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1996), պրոֆեսոր (2006)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (2011)։

Կրթություն

1974 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1982-1985 թթ. սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1994-1996 թթ. սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը

1981-1982 թթ. և 1985-1988 թթ. եղել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ, 1988-1991 թթ.` ՀՀ ՊետՇին բաժնի պետ, 1991-1994 թթ. և 1996-1998 թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, 1998-1999 թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ, 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ, 2000-2001 թթ.` ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում խորհրդական, 2001-2005 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ։

2005 թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ 2008 թ. հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: 2008-2011 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական։ 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է:

Գիտական գործունեությունը

Աշխատանքները վերաբերում են շինարարության նյութատեխնիկական մատակարարման կատարելագործմանը։ Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների։ 2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ, 2007-2010 թթ.` ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2006 թվականին ընտրվել է Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, 2005-2007 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2003 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, 2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա, 1996 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ։

Պարգևներ և կոչումներ

  • 2006 ՀՀ վարչապետի հուշամեդալ
  • 2007 ՀՀ վարչապետի հուշամեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Koryun Atoyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Koryun Atoyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes