peoplepill id: kirakos-aghbaketsi
KA
3 views today
4 views this week
Kirakos Aghbaketsi

Kirakos Aghbaketsi

The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Residence
Vaspurakan, Kingdom of Armenia
Kirakos Aghbaketsi
The details (from wikipedia)

Biography

Կիրակոս Աղբակեցի (Կիրակոս քահանա), XIV դարի 1-ին կեսի հայ գրիչ և մանրանկարիչ։

Գործունեություն

Ապրել և ստեղծագործել է Վասպուրականի Աղբակ գյուղաքաղաքում։ Նրա ստեղծած Ավետարանների հիշատակարաններից հնարավոր է փոքրիշատետեղեկություններ քաղել հեղինակի կենսագործունեության մասին։ Որպես նրա ուսուցիչներ հիշատակվում են Թումա եւ Ուսեպ քահանաները։ 1330 թ. Ավետարանում Կիրակոսը իրեն հիշատակում է որպես սարկավագի, իսկ 1351 թ. նա քահանա էր։ Նույն թվականին Աշրաֆի ասպատակությունների պատճառով Կիրակոսը գաղթել է Կիլիկիա, մեկ տարի անց` կրկին վերադարձել Աղբակ։ Վերջին՝ թվագրում ունեցող ձեռագիրը 1352 թ. աշխատանք է։ Կարելի է ենթադրել, որ Կիրակոսը վախճանվել է XIV դարի 50-60-ական թթ.:

Ստեղծագործություն

Հայտնի են Կիրակոս Աղբակեցու կողմից գրված կամ նկարազարդված ինը ձեռագիր մատյաններ։ Դրանցից վեցը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. 2929, 9423, 4817, 2745, 4311, 5469), երեքը՝ արտասահմանյան հավաքածուներում (Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ ձեռ. 481, Բեռլինի ազգային գրադարան՝ Hs. or. 10910 [1] եւ Հալեպի Քառասուն մանկանց վանք՝ ձեռ. 33)։ Ձեռագրերի պահպանված նկարազարդումներից պարզ է դառնում, որ Կիրակոսըպատկերման համար անդրադարձել է հիմնականում տոնական շարքի տեսարաններին (Ավետում, Ծնունդ, Տյառնընդառաջ, Մկրտություն, Պայծառակերպություն, Ղազարոսի հարությունը), ընդ որում՝ դրանցում ամբողջական շարքը բացակայում է, փոխարենը կան հավելումներ (Քրիստոսի բժշկությունները, Տիրամայրը Մանկան հետ, աշխարհիկ անձանց պատկերներ)։ Ընդունված կանոնի համաձայն բնագրային տեքստը նախորդված է խորաններով, իսկ յուրաքանչյուր Ավետարան սկսվում է ավետարանչի դիմանկարով։ Միայն 1338 թ. Ավետարանում ականատեսն եք դառնում Քրիստոսի երկրային գործունեության և հրաշագործությունների պատկերների ընդարձակ շարքին։ Պահպանված նկարազարդումների ոչ կապակցված լինելը ենթադրել է տալիս, թե բոլոր ձեռագրերի նկարազարդման համակարգը և տեսարանների ընտրությունը նույնն է եղել, պարզապես դրանք մեզ չեն հասել։

Կիրակոս Աղբակեցու անվան հետ է առնչվում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը։ Նրա պատկերած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են։ Արտահայտման հիմնական միջոցը՝ գիծը, առավելապես ենթարկված է զարդային կառուցվածքին։ Մանրանկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրապույրն ունեն։ Ակնհայտ է, որ նկարիչը միջնորդավորված կերպով ազդված է եղել Սիմեոն Արճիշեցու և Վարդան Արծկեցու արվեստից, թեպետ նրա գեղարվեստական ձեռագիրը ինքնատիպ դիմագիծ ունի։ Կիրակոսի գունագծային մաներան, ընտրած պատկերագրական տիպերը հետագայում իրենց շարունակական զարգացումն են ունեցել Վասպուրականի դպրոցի ամենից նշանավոր արվեստագետների ստեղծագործություններում։

Ձեռագիր մատյանների ցանկ

1.ՄՄ 2929,Ավետարան,1330 թ.,-
2.Նոր Ջուղա, ձեռ. 481Ավետարան,1330 թ.,Լանկշեն
3.ՄՄ 9423Ավետարան,1332 թ.,Վա՞ն
4.Բեռլին, Hs. or. 10910Ավետարան,1336 թ.,Լիմ
5.ՄՄ 4817Ավետարան,1330-ից հետո,Ուռնկար
6.Հալեպ, ձեռ. 33Ավետարան,1338 թ.,Արծկե
7.ՄՄ 2745Ավետարան,1351 թ.,Կիլիկիա
8.ՄՄ 4311Ժողովածու,1352 թ.,Խաշնոց
9.ՄՄ 5469Ավետարան,14-րդ դար,-

Պատկերասրահ

Գրականություն

  • Գէորգեան Ա., Հայ մանրանկարիչներ. Մատենագիտութիւն. IX-XIX դդ., Գահիրէ, 1998, էջ 308-310։
  • Խաչիկյան Լ., ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երեւան, 1951։
  • Հակոբյան Հ., «Մանրանկարիչ Կիրակոս Քահանա», Էջմիածին, 1973, № 3, էջ 48-54։ [2]
  • Հակոբյան Հ., Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք Բ, Երեւան, 1982, էջ 17-31։
  • Տէր-Աւետիսեան Ս., Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, հ. Ա, Վիեննա, 1970, էջ 69-71։
  • Քյուրտյան Հ., «Կիրակոս ծաղկող», Բազմավեպ, 1973, էջ 216-226։
  • Leyloyan-Yekmalyan A., L'art du livre au Vaspurakan. XIVe-XVe siècles. Etudes des manuscrits de Yovannes Xizanc'i, Paris-Louvain, 2009, pp. 180–181.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Kirakos Aghbaketsi is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Kirakos Aghbaketsi
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes