Khachik Mirimanyan
Quick Facts
Biography
Խաչիկ Պողոսի Միրիմանյան (նոյեմբերի 14, 1899(1899-11-14), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1979(1979-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959)։
Կենսագրություն
1928 թվականին ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1930 թվականից դասավանդել է ՀԽՍՀ գյուղատնտեսագիտական ինստիտուտում, 1940-1943 թվականներին և 1954-1956 թվականներին եղել է նույնի, 1949-1951 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի պտղաբուծության ինստիտուտի տնօրեն, 1958 թվականին՝ ՀԽՍՀ բնության պահպանության ընկերության, 1958-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի բնության պահպանության գիտխորհրդի նախագահ, 1959-1976 թվականներին՝ «Հայաստանի բնությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, Լեռնային երկրների բնության՝ պահպանության միջազգային կոմիտեի նախագահ (1969-1975) և պատվավոր խորհրդատու (1975-1979), ՅՈԻՆԵՍԿՕ-ի կոնսուլտատիվ կոմիտեի անդամ։
Միրիմանյանի աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի ուսումնասիրման, դասակարգման, նոր հողերի իրացման, աղուտների, կիսաանապատային, ճահճային հողերի բարելավման, բնության պահպանության հարցերին։
Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Գրականություն
- Мириманян Хачатур Погосович. Библиография, М., 1975.