Khachatur Azizyan
Quick Facts
Biography
Խաչատուր Սուրենի Ազիզյան (1948, հունիսի 19, Երևան), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2016):
Նկարիչ Սուրեն Ազիզյանի որդին է։
Կենսագրություն
- 1968 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական ֆակուլտետը
- 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը
- 1975-1991 թթ. դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
- 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1991 թվականից դասավանդում է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում
- 1998 թվականից Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ է, նկարիչների միության քարտուղար
- 2003-2008 թթ. նկարիչների միության գեղանկարի սեկցիայի նախագահն է
- 2007 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
- 2008 թվականից Երևանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է
Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, ԱՄՆ-ի Նյու Ջերսիի «Գարթ Դավիթսոն» թանգարանի հավաքածուում, Ֆլորենցիայի «Ռենեսանս» թանգարանի հավաքածուում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ
Հեղինակ է իրապաշտական կենսազգացողությամբ համակված գեղանկարների՝
- «Ընտանիք», 1976 թ.
- «Տպավորություն», 1976 թ.
- «Ծաղկաձորի անտառում», 1977 թ.
- «Շորժա. Անձրևից հետո», 1983 թ.
- «Դա չի մոռացվի», 1984 թ.
- «Գիշեր», 1987 թ.
- «Դեղին արվեստանոց», 1991 թ.
- «Երեկո», 1992 թ.
- «Գագիկ Հովսեփյանի դիմանկարը», 1995 թ.
- «Անդորր», 1995 թ.
- «Երեք նազելիներ», 1995 թ.
- «Սուրհանդակ», 1996 թ.
- «Դրախտ», 2001 թ.
- «Լքված գյուղը», 2002 թ.
- «Ինքնանկար օդալիսկի հետ», 2002 թ.
- «Պատրանք», 2006 թ.
- «Մենավոր տարերք», 2007 թ.
- «Սաղմոսավանքից դեպի Արարատ», 2007 թ.
- «Կենացդ սիրելիս», 2008 թ.
- «Մեր անուշ Հայաստանի կենացը` տղերք», 2009 թ.
- «Արագած», 2011 թ.
- «Հայաստանը ես եմ», 2011 թ.
- «Ես նկատեցի քեզ», 2012 թ.
- «Իզաբելլա», 2012 թ.
- «Գիշերվա զբոսանք», 2012 թ.
- «Երեկոյան», 2013 թ.
- «Աշուն. Կեչառիս», 2013 թ.
- «Կարմիր արվեստանոց», 2014 թ.
- «Լաուրա», 2014 թ.
- «Արարատն Արագածի բարձունքներից», 2014 թ.
Ցուցահանդեսներ
1970 թվականից մասնակցում է հանրապետական, համամիութենական, արտասահմանյան բազմաթիվ խմբական ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Լիբանանում, Եթովպիայում, Մոնղոլիայում, Կորեայում, Հունաստանում, Սենեգալում, Թուրքմենստանում, Իտալիայում, Բրազիլիայում և այլուր։
Անհատական ցուցահանդեսներ
- 1987 թ. Արմավիր, Մեծամորի մշակույթի պալատ
- 1993 թ. Ֆրանսիա, Թրուա «Պատրիկ Էրզամ» թանգարան
- 1996 թ. Երևան, ԱՕՔՍ
- 1999 թ. ԱՄՆ, Ֆիլադելֆիա, Հայ Նահատակաց ժողովրդական եկեղեցի
- 1999 թ. ԱՄՆ, Նյու Ջերսի, Գարթ Դավիդսոն թանգարան
- 1999 թ. Արմավիր, Մեծամորի մշակույթի պալատ
- 2001 թ. ԱՄՆ, Ֆիլադելֆիա, Հայ առաքելական եկեղեցի
- 2005 թ. ԼՂՀ, Մարտակերտ, Մշակույթի պալատ
- 2014 թ. Հայաստանի նկարիչների միություն
- 2016 թ. Ստեփանակերտի պատկերասրահ
Պարգևներ, մրցանակներ
- ՀՆՄ մեկական աշխատանքի ցուցահանդեսի լավագույն մրցանակ, 2001 թ.
- ՀՆՄ մրցանակ՝ Մարտիրոս Սարյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդես լավագույն աշխատանքի համար, 2005 թ.
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2006 թ.
- Շուշիի ազատագրման օրվան նվիրված ցուցահանդեսի 3-րդ մրցանակ, 2006-2007 թթ.
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ կերպարվեստի բնագավառում ունեցած զգալի ներդրման համար, 2008 թ.
- ՀՀ մշակույթի նախարարի շնորհակալագիր, 2009 թ.
- Երևանի քաղաքապետարանի շնորհակալագիր, 2009 թ.
- Երևանի Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի, 2009 թ.
- Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության՝ կերպարվեստի լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխության դափնեկիր, 2010, 2013 թթ.
- Երևանի Պ. Յավրովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ», 2010 թ.
- ԵԳՊԱ-ի 65-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011 թ.
- ՀՀ վաստակավոր նկարիչ, 2016 թ.
Մեջբերումներ Խաչատուր Ազիզյանի մասին
«Խաչատուր Ազիզյանի արվեստում նրբորեն միահյուսվում են անցյալն ու ներկան, պատրանքն ու իրականությունը, առերևույթն ու շոշափելին, էպիկականն ու անձնականը։ Գույնն է նրա կտավների այն հիմնական արարիչը, որ ստեղծում է տրամադրություն, արտահայտում օրվա պահ և անգամ բույր։ Եվ այս ամենին կենդանություն ու շունչ են հաղորդում լույսի ցոլքերը, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր վրձնահարվածի»։
Փարավոն Միրզոյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
«Գեղեցիկն Ազիզյանի արվեստում չի ընդհանրացվում պատկերի արտաքին մանրամասների հետ, գեղեցիկը նրա համար նաև լուսավոր մտքի ճախրանքն է, լավատեսության զորեղ, հնչեղ գամմայով հարազատ ժողովրդի լինելիության գաղտնիքներին հաղորդվելու մղումն ի ծնե»։
Սարո Սարուխանյան
Արվեստաբան
«Ի դեմս Խաչատուր Ազիզյանի գործ ունենք ինքնատիպ, ասելիքի խորքով առանձնացող, բաց նյարդով ապրող, գիծը` շարժումի, շարժումը՝ գույնի, գույնը՝ հույզի, հույզը՝ թրթիռի, թրթիռը՝ խոսքի, խոսքը՝ փիլիսոփայության վերածած արվեստագետի հետ, ում կտավներում կա դեպի Արարիչը տանող լույս, լույս, որն արդեն գույներից երանգների վերածված համանվագ է՝ գեղեցիկի, կյանքի, սիրո և արարումի փառաբանման»։
Մարտին Հուրիխանյան
Լրագրող, հրապարակախոս
Ծանոթագրություններ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Խաչատուր Ազիզյանի արվեստը
- ↑ Խաչատուր Ազիզյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում
- ↑ Ստեփանակերտում բացվել է գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանի կտավների ցուցահանդեսը
- ↑ Խաչատուր Ազիզյան,Կատալոգ, Երևան, 2014