peoplepill id: khachar
K
Armenia
2 views today
2 views this week
KhachAr
Artist, painter

KhachAr

The basics

Quick Facts

Intro
Artist, painter
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
51 years
Education
Armenian State Pedagogical University
(1983-1990)
The details (from wikipedia)

Biography

Արթուր Զորիկի Խաչատրյան (առավել հայտնի է ԽաչԱր անունով, հուլիսի 29, 1966, Երևան, Հայաստան — փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան), նկարիչ, գծանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն

Արթուր Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 29-ին Երևանում: 1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում: 1982-1983 թվականներին ԽաչԱրը հաճախել է Ճարտարապետների տան գծանկարի դասընթացներին: Դպրոցն ավարտելուց հետո, 1983-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության և գծագրության ֆակուլտետում: Սովետական բանակում ծառայել է 1984-1986 թվականներին, որտեղ 1 տարի անց դարձել է Ցխինվալիի ինժեներաականազերծման գնդի նկարիչը:

Բուհն ավարտելուց հետո, ԽաչԱրը աշխատել է Զովունի արտադրական միավորումում որպես նկարիչ: Զբաղվել է ոսկերչությամբ, փայտի փորագրությամբ, քարի մշակմամբ: Նա ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդեսներ։ ԽաչԱրի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում:

ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով: ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել:

2019 թվականի մարտի 3-ին Դալան ցուցասրահում բացվել է Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվել են 20 կտավներ։

«ԽաչԱրն իր արվեստը վայելողին տեղափոխում է մի գունազարդ աշխարհ, որտեղ զգացմունքները սրված են, երանգները՝ ցայտուն և ըմբոստ: Կարծես մի շնչով, մեկ վրձնահարվածով կտավին փռված պատկերը մանրուքներ չի ճանաչում, և նրբապատկերը հյուսվում է երևակայության մեջ, ասես դիտողին մի պահ դարձնելով կտավի համահեղինակ-արարիչ: Նրա գույները… կապարե պատյանից կյանք մտած այդ հանդուգն «շիթերը», մի ուրույն փունջ են ձևավորում՝ կերպարվեստում մինչ այժմ հայտնի ներկապնակների շարքում»


Ցուցահանդեսներ

ԽաչԱրի առաջին ցուցահանդեսը եղել է 1987 թվականին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

1988 թվականին ցուցահանդես է ունեցել Հայաստանի Հանրապետության Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միության (ՀՀ ԼԿԵՄ) Կենտկոմի դահլիճում։

Նա 2007 թվականին ցուցահանդես է ունեցել Նարեկացի արվեստի միությունում։

Արթուր Խաչատրյանը 2008 թվականին ցուցահանդես է ունեցել «Հայ ART» մշակութային կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում։

ԽաչԱրը 2016 թվականին ցուցահանդես է ունեցել նաև Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։

2019 թվականին հանդես է եկել Դալան ցուցասրահում։

Ծանոթագրություններ

  1. Իրազեկ։ «Դալան ցուցասրահում տեղի կունենա նկարիչ Արթուր Խաչատրյանի «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսի բացումը - Իրազեկ»։ Իրազեկ.am (հայերեն)։ Վերցված է 2019-12-15  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  2. ««Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը (լուսանկարներ)»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-12-15  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  3. ««Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը, այն կտեւի մինչեւ մարտի 10-ը»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-12-15  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  4. «ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը․ ցուցահանդես Դալանում»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15 
  5. Studio Sargssyan։ «Times.am | «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը»։ blog.times.am։ Վերցված է 2019-12-17 
  6. «Դալան ցուցասրահում բացվեց Արթուր Խաչատրյանի ցուցահանդեսը»։ lratvakan.am։ Վերցված է 2019-12-15 
  7. «ԽաչԱրի թեման բնությունն ու գյուղն էր»։ www.hhpress.am։ Վերցված է 2019-12-15 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
KhachAr is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
KhachAr
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes