KhachAr
Quick Facts
Biography
Արթուր Զորիկի Խաչատրյան (առավել հայտնի է ԽաչԱր անունով, հուլիսի 29, 1966, Երևան, Հայաստան — փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան), նկարիչ, գծանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
Արթուր Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 29-ին Երևանում: 1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում: 1982-1983 թվականներին ԽաչԱրը հաճախել է Ճարտարապետների տան գծանկարի դասընթացներին: Դպրոցն ավարտելուց հետո, 1983-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության և գծագրության ֆակուլտետում: Սովետական բանակում ծառայել է 1984-1986 թվականներին, որտեղ 1 տարի անց դարձել է Ցխինվալիի ինժեներաականազերծման գնդի նկարիչը:
Բուհն ավարտելուց հետո, ԽաչԱրը աշխատել է Զովունի արտադրական միավորումում որպես նկարիչ: Զբաղվել է ոսկերչությամբ, փայտի փորագրությամբ, քարի մշակմամբ: Նա ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդեսներ։ ԽաչԱրի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում:
ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով: ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել:
2019 թվականի մարտի 3-ին Դալան ցուցասրահում բացվել է Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվել են 20 կտավներ։
«ԽաչԱրն իր արվեստը վայելողին տեղափոխում է մի գունազարդ աշխարհ, որտեղ զգացմունքները սրված են, երանգները՝ ցայտուն և ըմբոստ: Կարծես մի շնչով, մեկ վրձնահարվածով կտավին փռված պատկերը մանրուքներ չի ճանաչում, և նրբապատկերը հյուսվում է երևակայության մեջ, ասես դիտողին մի պահ դարձնելով կտավի համահեղինակ-արարիչ: Նրա գույները… կապարե պատյանից կյանք մտած այդ հանդուգն «շիթերը», մի ուրույն փունջ են ձևավորում՝ կերպարվեստում մինչ այժմ հայտնի ներկապնակների շարքում» |
Ցուցահանդեսներ
ԽաչԱրի առաջին ցուցահանդեսը եղել է 1987 թվականին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
1988 թվականին ցուցահանդես է ունեցել Հայաստանի Հանրապետության Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միության (ՀՀ ԼԿԵՄ) Կենտկոմի դահլիճում։
Նա 2007 թվականին ցուցահանդես է ունեցել Նարեկացի արվեստի միությունում։
Արթուր Խաչատրյանը 2008 թվականին ցուցահանդես է ունեցել «Հայ ART» մշակութային կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում։
ԽաչԱրը 2016 թվականին ցուցահանդես է ունեցել նաև Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
2019 թվականին հանդես է եկել Դալան ցուցասրահում։
Ծանոթագրություններ
- ↑ Իրազեկ։ «Դալան ցուցասրահում տեղի կունենա նկարիչ Արթուր Խաչատրյանի «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսի բացումը - Իրազեկ»։ Իրազեկ.am (հայերեն)։ Վերցված է 2019-12-15 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ ««Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը (լուսանկարներ)»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-12-15 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ ««Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը, այն կտեւի մինչեւ մարտի 10-ը»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-12-15 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը․ ցուցահանդես Դալանում»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15
- ↑ Studio Sargssyan։ «Times.am | «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը»։ blog.times.am։ Վերցված է 2019-12-17
- ↑ «Դալան ցուցասրահում բացվեց Արթուր Խաչատրյանի ցուցահանդեսը»։ lratvakan.am։ Վերցված է 2019-12-15
- ↑ «ԽաչԱրի թեման բնությունն ու գյուղն էր»։ www.hhpress.am։ Վերցված է 2019-12-15