Kh. H. Barseghyan
Quick Facts
Biography
Խիկար Հակոբի Բարսեղյան (հունիսի 7, 1918(1918-06-07), Շինուհայր, Հայաստան - հունվարի 11, 1996(1996-01-11), Երևան, Հայաստան), պատմաբան, լրագրող, պատմական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987)։ ՀամԿ(բ)Կ անդամ (1940 թվականից):
Կենսագրություն
Ծնվել է 1918 թվականի հունիսի 7-ին Շինուհայր գյուղում։ 1937 թվականին ավարտել է հայրենի գյուղի դպրոցը և ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1941 թվականին։ 1941-1944 թվականներին խորհրդային բանակի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։ 1944-1953 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան», «Բանվոր» (Լենինական) թերթերում ՀԿԿ Կենտկոմում, 1958-1961 թվականներին՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում՝ որպեսփոխտնօրեն, ապատնօրեն, 1961-1967 թվականներին ՀԽՍՀ ԳԱպատմության ինստիտուտում։ 1967-1970 թվականներինեղել է «Հայաստան» հրատարակչության տնօրեն։ 1970 թվականից աշխատել է որպեսՀԽՍՀԳԱ նախագահությանն առընթեր հասարակական գիտական ինֆորմացիայի կենտրոնի տնօրեն։ 1948 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ Խիկար Բարսեղյանը երկար տարիներ եղել է «Գիտելիք»կամավոր հասարակական կազմակերպության փոխնախագահը։
Մահ
Մահացել է 1996 թվականի հունվարի 10-ին՝ Երևանում։
Պարգևներ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
- Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Երկեր
- Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն. 1900-1920, Ե., 1956:
- Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1-2, Ե., 1967-75:
- Ստեփան Շահումյան: Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն (1878-1918), Ե., 1968:
- «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը հայ մատենագրության համակարգի մեջ, 1973:
- Էջեր Ջ. Գ. Բայրոնի հասարակական-քաղաքական գործունեությունից, 1974:
- История армянской экономической мысли: Рефераты, 1975.
- Կրակների միջով (Հայ ժողովրդի մասնակցությունը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին), Ե., 1982:
- Восточная Анатолия и урарты: [Кн. турец. археолога Афифа Эрзена], 1983.
- Այսպես ապրեցին: Հայաստան, 1985, 432 էջ:
- Հայ անդրանիկ պարբերականը: «Ազդարար», 1994:
Ծանոթագրություններ
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Խիկար Բարսեղյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-11-27
- ↑ «Кто из преподавателей родился 7 июня - 33 человека»։ xn----htbmfiobpnc5m.xn--p1ai (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ «Портал о Фронтовиках»։ www.pobeda1945.su։ Վերցված է 2018-11-27
- ↑ «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990: Հ. 1:
- ↑ «Барсегян, Хикар Акопович — Энциклопедия Коммунист.Ru»։ kommynist.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ Բարսեղյան Խիկար Հակոբի (1982)։ Կրակների միջով (հայերեն)։ Հայաստան CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Բարսեղյան Խիկար Հակոբի (1985)։ Այսպես ապրեցին (հայերեն)։ Հայաստան CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
Արտաքին հղումներ
Չափորոշչային վերահսկողություն | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |