Karo Hovhannisyan
Quick Facts
Biography
Կարո Մուրադի Հովհաննիսյան (1908, Արևմտյան Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Կարո Հովհաննիսյանը ծնվել է 1908 թվականին, Արևմտյան ՀայաստանիՍիփան գյուղում, գյուղացու ընտանիքում։ Առաջին համաշխաևհային պատերազմի տարիներին գաղթել է Արևելյան Հայաստան և բնակվել Աշտարակում։ 1923 թվականին մոր մահից հետո Կարոն տեղափոխվել է Երևանի մանկատուն։ 1924 թվականից Կարոն դուրս է եկել մանկատնից և Երևանի կաշվի գործարանում աշխատել է բանվոր։ Մինչև 1932 թվականը աշխատել է այդ գործարանում, միաժամանակ սովորել բանֆակում։ 1932-1933 թվականներին Հովհաննիսյանը ուսուցիչ է աշխատել Երևանի քիմիական տեխնիկումում։ Հետագայում ավարտել է Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1938-1939 թվականներին աշխատել է Վեդու շրջանի Արարատ գյուղում, դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։
1941 թվականի հունիսի 25-ին Կարոն զորակոչվել է կարմիր բանակ և պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում եղել է գործող բանակում։ Վիրավորվել է, բայց մարտական շարք է վերադարձել։ Գերագույն գլխավոր հրամանատարությունից ստացել է շնորհակալագրեր, պարգևատրվել է «Արիության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով։
1945 թվականի նոյեմբերին Հովհաննիսյանը զորացրվել է և աշխատանքի անցել Արարատի շրջանի Չիմանքենդի (այժմ՝Ուրցաձոր) գյուղի դպրոցում։ 1946-1950 թվականներին եղել էնույն շրջանի Սովետաշենի, Ավշարի միջնակարգ դպրոցներում տնօրեն, ուսուցիչ։ Աշխատել է նաև Արարատ քաղաքի № 1 միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ։
Պարգևներ
- «Արիության համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ