peoplepill id: karlen-voskanyan
KV
Russia Armenia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

A.K.A.
Voskanyan Karlen
Work field
Gender
Male
Place of birth
Shirakamut, Armenia
Place of death
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Կառլեն Վաղարշակի Ոսկանյան (հոկտեմբերի 7, 1930(1930-10-07), Շիրակամուտ, Հայաստան, ԽՍՀՄ) նշանավոր հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում 5 մենագրության, 4 ուսումնամեթոդական ձեռնարկների և 65-ից ավել գիտական հոդվածների։ Կառլեն Ոսկանյանի ուսումնասիրությունները նվիրված են սովորողների մտածողության ձևավորման և զարգացման, ինչպես նաև ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հարցերին։ Կառլեն Ոսկանյանը համարվում է Հայաստանում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն

Կառլեն Վաղարշակի Ոսկանյան ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 7-ին՝Շիրակամուտ գյուղում: 1962-1965 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, 1967 թ-ի մարտին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ «Բառի և երկրաչափական պատկերի փոխհարաբերությունը սովորողների գիտակցության մեջ» վերնագրով և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1976-1978 եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոկտորանտ :1978-1983թթ.` ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ: 1983 թ. հոկտեմբերինԼենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիուտում պաշտպանել է դոկտորական թեզ «Ուսումնական առարկայի յուրացման կախվածությունը ելակետային հասկացությունների և համակարգի ուսումնասիրման առանձնահատկություններից» վերնագրով և ստացել հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքային գործունեություն

1950-1962թթ. աշխատել է Վանաձորի թիվ 5 և թիվ 9 միջնակարգ դպրոցներում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ և ուսմասվար: 1983-1992թթ. եղել է ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, 1996-1997 թթ.՝ ՀՊՄՀ մանկան հոգեբանության և նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչ:1997-2003 թթ.՝ հոգեբանության ամբիոնի վարիչ:

Գիտական գործունեություն

Կառլեն Ոսկանյանը հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատությունների. հինգ մենագրության, չորս ուսումնամեթոդական ձեռնարկների։ Կառլեն Ոսկանյանի ուսումնասիրությունները նվիրված են սովորողների մտածողության ձևավորման և զարգացման, ինչպես նաև ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հարցերին: Կառլեն Ոսկանյանը համարվում է ՀՀ-ում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր: Նա մտածողության հիմնահարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Երևանում, Լայպցիգում կայացած հոգեբանական կոնֆերանսներում և համագումարներում: 1980թ. Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հոգեբանների 22-րդ համաշխարհային կոնֆերանսին նրա ներկայացրած զեկույցը մեծ հետաքրքրություն առաջ բերեց ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան հոգեբանների շրջանում: Այն հիմք հանդիսացավ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Սերբիայի հոգեբանների հետ առ այսօր շարունակվող գիտական համագործակցությանը: Նրա բազմաթիվ գիտափորձարարական հետազոտությունները ուղղված էին սովորողների տեսական եւ ստեղծագործական մտածողության զարգացման առանձնահատկությունների բացահայտմանը: Կառլեն Ոսկանյանը մշակել է դպրոցականների մեջ հասկացությունների ձեւավորման եւ տեսական մտածողության զարգացման կոնկրետ մեթոդներ, որոնք պրակտիկ կիրառություն են գտել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության, գծագրության, տեխնիկական եւ այլ առարկաների դասավանդման գործընթացների մեջ: Նա ուսուցման գործընթաց ներմուծեց իմացության վերլուծական մեթոդը` ի տարբերություն ուսուցման համակարգում ընդունված սինթետիկ մեթոդի, որի հիմքում ընկած էր «Փորձը և սխալը»: Դրանով նա կարեւորեց ստեղծագործական մտածողության դերը: Նա հոգեբանական գիտության մեջ առաջինն էր, որ իր գիտափորձերում սովորողների մեջ ձեւավորեց ոչ միայն խնդիրների լուծման տարբեր եղանակներ, այլև արդյունավետ մտածողություն:

Ոսկանյանը սովորողների մտածողության զարգացումը կապելով խոսքի հետ` զարգացման ուղիներից մեկը համարեց նույն խնդիրը բառային տարբեր ձեւակերպումների միջոցով արտահայտելը: Մտածական յուրաքանչյուր ուղղություն ունի իր տրամաբանական ձեւը, որտեղ օգտագործվող բառերն ունեն իրենց կոնկրետ նշանակությունները: Մտածողությունը ենթադրում է խոսքի օգտագործում, իսկ խոսքը ենթադրում է մտքի աշխատանք:

Կառլեն Ոսկանյանի ղեկավարությամբ 18 ասպիրանտներ եւ հայցորդներ թեկնածուական թեզեր են պաշտպանել հոգեբանության տարբեր բնագավառներից:

Կառլեն Ոսկանյանը 2007 թվականին դեկտեմբերի 6-ի ՀՀ նախագահ հրամանագրով, պարգեւատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով(համար - 325):

Գիտական աշխատություններ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Karlen Voskanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Karlen Voskanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes