Karen Davidov
Quick Facts
Biography
Կարեն Գեորգիի Դավիդով (ապրիլի 1, 1960(1960-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ։
Կենսագրություն
Սովորել է Մոսկվայի Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1983 թվականից աշխատել է որպես կինոյի գեղարվեստական ղեկավար, մասնակցել է 6 լիամետրաժ ֆիլմերի նկարահանմանը Հայաստանում և Վրաստանում։ Աշխատել է տարբեր հայտնի պրոդյուսերների հետ, այդ թվում նաև Սերգեյ Փարաջանովի։
1986 թվականից ԽՍՀՄ Կինոմատոգրաֆիստների միության անդամ է, 1988 թվականից՝ ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, 1991 թվականից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1984 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Կարեն Դավիդովի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։
Բեմադրող նկարիչ
- Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից ի վեր, 1988
- Ո՞ւր ես գնում, զինվոր, 1985
- Մասնավոր դեպք, 1983