Kamo Aghabekyan
Quick Facts
Biography
Մանասե (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան, փետրվարի 3, 1960(1960-02-03), Բաղրամյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության անդամ (2002):
Կենսագրություն
Կամո Աղաբեկյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 3-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատակցել է Հայաստանի գրողների միության «Նոր Դար» ամսագրին: 2008 թվականից եղել է Հայաստանի գրողների միության Արարատի մասնաճյուղի քարտուղար:
Գրական մամուլում տպագրվել են Աղաբեկյանի գրականագիտական և փիլիսոփայական էսսեները, ռուսերենից կատարած թարգմանությունները (Մ. Հայդեգեր, Ժ. Դերիդա, Հ. Հեսսե, Ն. Բերդյան և ուրիշներ): Աղաբեկյանի ստեղծագործությունները թարգմանվել են իտալերեն («Bollettario», 2002), անգլերեն («Gitelk- knowledge», 2004):
Երկեր
- Եվ որպես Աստծո մի ալեգորիա (բանաստեղծություններ), Երևան, 2004։
- Պոետական արվեստ, Երևան, 2000։
- Պոնտացի Պիղատոսը, Երևան, 1994։
- Ձայն մարդկային (բանաստեղծություններ), 1990։
Պարգևներ
- «Նոր-դար»-ի «Նավասարդյան» մրցանակ, 2007
- Պ. Սևակի անվան մրցանակ, 2001
- «Գարուն» ամսագրի մրցանակ, 2001
Տես նաև
- Աղաբեկյան
Ծանոթագրություններ
- ↑ ՄԱՆԱՍԵ (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան)
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2020-02-23
- ↑ Կամո Աղաբեկյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ ՄԱՆԱՍԵ. Կենսագրություն
Գրականություն
- Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553-554:
- Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 71-72: