peoplepill id: isahak-alikhanyan
IA
Georgia
2 views today
2 views this week
Isahak Alikhanyan
Actor

Isahak Alikhanyan

The basics

Quick Facts

Intro
Actor
Places
Gender
Male
Place of birth
Dusheti, Georgia
Place of death
Tbilisi, Georgia
Age
70 years
The details (from wikipedia)

Biography

Իսահակ Ալիխանյան (փետրվարի 7, 1876(1876-02-07), Դուշեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան - մարտի 14, 1946(1946-03-14), Թբիլիսի, ԽՍՀՄ), ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1941 թվական)։

Կենսագրություն

Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը ։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։

Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թվականներ), Նոր Նախիջևանում (1906-1907 թվականներ), Մոսկվայում (1912 թվական), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։

1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թվականներ) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։

Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը Սոս Ալիխանյանի հայրն էր: Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի):

Դերեր թատրոնում

  • Իշխան Մըշկին՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», (1903 թվական)
  • Օսվալդ՝ Հենրիկ Իբսենի «Ուրվականներ»
  • Ֆյոդոր արքա՝ Ա. Կ. Տոլստոյի «Ֆյոդոր Իոհանովիչ արքան»
  • Առնոլդ՝ Գ. Հաուպտմանի «Միքայել Կրամեր»
  • Չարսկի՝ Ս. Պշիբըշևսկու «Երջանկություն»
  • Յուստուս՝ Ֆուլդայի «Հիմարը»
  • Ռոբերտ՝ Գ. Հաուպտմանի «Հիվանդ մարդիկ»
  • Սատին, Աբեղա, Սեյրան, Պետրոնիուս՝ «Յո երթաս»
  • Նաղաշ՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
  • Աբեղա՝ Լ. Շանթի «Հին աստվածներ»
  • Հայնրիխ՝ Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», (1922 թվական)
  • Համլետ՝ Ու. Շեքսպիրի «Համլետ»
  • Աղաբեկով՝ Ա. Լունաչարսկու «Հրձիգներ»
  • Բերսենև՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
  • Բաբա՝ Ս. Բաղդասարյան «Արյունոտ անապատ»
  • Մարտինով՝ «Դատավճիռ»
  • Յարովոյ՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
  • Բեռնացկի՝ «Ֆոսֆորային շող»
  • Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
  • Արսեն՝ Ս. Շանշիաշվիլիու «Արսեն», (1937 թվական)
  • Պրինչիվալե՝ Մ. Մետերլինկ «Մոննա Վաննա», (1943 թվական)


Ծանոթագրություններ

Գրականություն

  • Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, Երևան, 1967 թվական
  • Հայրապետյան Ա., Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1958 թվական
  • Դեմիրճյան Դ., Հուշեր և խոհեր հայ դրամատուրգիայի և թատրոնի մասին, Երկերի ժողովածու, VI հատոր, 1958 թվական
  • Իսահակ Ալիխանյանի գործունեության քսանհինգամյակին նվիրված ալբոմ, Թիֆլիս, 1923 թվական
  • Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում
  • Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, 1978 թվական
  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Isahak Alikhanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Isahak Alikhanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes