peoplepill id: irina-ghaplanyan
IG
Armenia
2 views today
2 views this week
Irina Ghaplanyan
Armenian politician

Irina Ghaplanyan

The basics

Quick Facts

Intro
Armenian politician
Places
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan, Armenia
Age
41 years
The details (from wikipedia)

Biography

Իրինա Ղափլանյան (սեպտեմբերի 27, 1983(1983-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (2018 թվականի հունիսի 11-ից): Նախկին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ։

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում: Անկուսակցական է:

Կրթություն

  • 1989-1998 թվականներին սովորել և ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:
  • 1998-1999 թվականներին ուսանել է Միացյալ Նահանգներում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում:
  • 1999-2001 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սակայն երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը, ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2001-2004 թվականներին ավարտել է Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում (թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը):
  • 2005-2006 թվականներին սովորել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում, Ուեսթմինսթրի համալսարանում, ստանալով դիվանագիտության մագիստրոսի կոչում (թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ):
  • 2009-2014 թվականներին սովորել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ստանալով գիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան (թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն):

Աշխատանքային գործունեություն

  • 1999-2001 թվականներին աշխատել է Հանուն ընտանիքի և առողջության հասարակական կազմակերպությունում որպես վարչական օգնական:
  • 2006-2007 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում որպես ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող:
  • 2008-2009 թվականներին Ջորջթաուն համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ:
  • 2010-2013 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր:
  • 2012-2017 թվականներին համահիմնադրել է Գրին Բին էկո սրճարանների ցանցը:
  • 2014-2017 թվականներին աշխատել է որպես Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ:
  • 2015-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Extension բաժնում, մշակելով և դասավանդելով կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ:
  • 2016 թվականին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի General Education ամբիոնում, դասավանդել է քաղաքագիտություն:
  • 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:

Գիտական գործունեություն

Մի շարք գիտական հոդվածների և գրքի հեղինակ է:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա (ամուսինը՝ Դեյվիդ Բեքքեթը, ամերիկացի է):

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Irina Ghaplanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Irina Ghaplanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes