Ilya Minasyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իլյա (Իլյիչ) Հմայակի Մինասյան (օգոստոսի 28, 1929(1929-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան), հայ շվիահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), պրոֆեսոր (1996)։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտերկրում (76 երկիր)։
Կենսագրություն
Դուդուկ նվագել սովորել է ինքնուրույն, ապա աշակերտել է Լևոն Մադոյանին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության (1963), էքստեռն՝ ՀՊՄԻ մշակույթի (1979, նաև ժողովրդական գործիքների բաժնի հիմնադիրներից) բաժինները։ 1980 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1947-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի, 1991 թվականից՝ Երևանի կամերային երաժշտության տան մենակատար։ Նվագացանկում ընդգրկված են եղել հիմնականում հայկական և աշխարհի ժողովուրդների մեղեդիներ։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտասահմանյան ունկնդրին։
Գործունեություն
Մինասյանի կատարողական արվեստին բնորոշ են եղել հուզականությունը, արտահայտչամիջոցների բազմազանությունը։ Կատարման վարպետությամբ առանձնացել են «Կռունկ», «Երազ» երգերը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռոնդոն», Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և այլ գործեր։ Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Մեքսիկայում, Չիլիում, Չինաստանում և այլուր։
Պարգևներ, մրցանակներ
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ(1957, Մոսկվա)
- Ժողգործիքներ նվագողների մրցույթի 1-ին մրցանակ (1957, Մոսկվա)
- Էստրադային արտիստների համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (1958, Մոսկվա)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)