Hristofor Nikolajevič Alaverdov
Quick Facts
Biography
Քրիստափոր Նիկողոսի (Նիկոլայի) Ալավերդյան (Ալավերդով) (մայիսի 25, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}}) - 1942, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա), խորհրդային ռազմական գործիչ, ՍՄԿԿ անդամ (1917), գեներալ-մայոր (1940):
Կյանք
Ծնվել է 1897 թվականի մայիսի 25-ին, Փաշալուի գավառի Օղբին գյուղում (այժմ՝ Ազիզբեկովի շրջան)։ Եղել է հովիվ, սևագործ բանվոր, ցարական բանակի զինվոր։ Սովորել է Կիևի ռազմական դպրոցում, ավարտել Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ դասընթացը (1936) և կարմիր բանակի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1939)։ Ալավերդյանին հիտլերականները տանջամահ արեցին Նյուրնբերգի բանտում, 1942 թվականի ապրիլին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և մարտական Կարմիր դրոշի (2) շքանշաններով։ Ալավերդյանի կիսանդրին դրված է Ազիզբեկով ավանում։ Նրա անունով է կոչվում ՀՍՍՀ Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը։
Գործունեություն
1919-1920 թվականներին կարմիր բանակի շարքերում մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Այնուհետև ծառայել է Ուկրաինայում, Միջին Ասիայում, Մոսկվայի զինվորական օկրուգում։ 1931-1935 թվականներին Քրիստափոր Ալավերդյանը հայկական հեծելազորային գնդի հրամանատար էր։ Սպիտակ ֆինների դեմ պատերազմում (1939-1940) եղել է 7-րդ բանակի հեծելազորային դիվիզիայի հրամանատար։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը Քրիստափոր Ալավերդյանը դիմավորեց սահմանագլխին, որպես 113-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Ծանր մարտերից հետո դիվիզիան նահանջեց, իսկ վիրավոր Ք. Ալավերդյանը ընկավ թշնամու ձեռքը։ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում գեներալ-մայոր Ի. Ս. Նիկիտինի հետ Ալավերդյանը ստեղծել և գլխավորել է հակաֆաշիստական այն կազմակերպությունը, որը հետագայում ղեկավարեց գեներալ-լեյտենանտ Մ. Դ. Կարբիշևը։
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |