Hrayr Hovakimyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Հովակիմյան (այլ կիրառումներ)
Հրայր Մեսրոպի Հովակիմյան (նոյեմբերի 16, 1908(1908-11-16), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ թատերագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1945 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
Կենսագրություն
Հրայր Հովակիմյանը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Օշական (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում: 1928-1933 թվականներին եղել է Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոնի դերասան: 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1939-1941 թվականներին ընդհանուր թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին կից թատերական ստուդիայում, պարարվեստի ուսումնարանում և թատերական տեխնիկումում: 1941-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Եղել է Թամանյան հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը: 1956-1962 թվականներին «Հայֆիլմ» ստուդիայում աշխատել է որպես ավագ խմբագիր, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1964 թվականին աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում որպես գլխավոր խմբագիր: 1969 թվականից ժողովրդական ստեղծագործության տան թատերական բաժնի վարիչն է: Միաժամանակ 1975 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում:
Երկեր[3]
- Հայկական սովետական գրականություն (բիբլիոգրաֆիա), պրակ առաջին, արձակագիրներ (հեղինակակիցներ Վաչե Կարմենյան և Հովհաննես Պետրոսյան), Երևան, Պետհրատ, 1941, 112 էջ:
- Սովետահայ դրամատուրգիայի մի քանի հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 190 էջ:
- Մեր թատրոնները, Երևան, Հայպետհրատ, 1960, 160 էջ:
- Յունուս Նուրի, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1962, 93 էջ:
- Երևանի տիկնիկային թատրոնի 30 տարին, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1966, 50 էջ:
- Գրողը և թատրոնը, մաս առաջին, Երևան, «Հայաստան», 1968, 248 էջ:
- Հայաստանի ժողովրդական թատրոնները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 84 էջ:
- Գրողը և թատրոնը, մաս երկրորդ, Երևան, «Հայաստան», 1974, 159 էջ:
- Էջեր Հայաստանի ադրբեջանական և քրդական թատրոնի պատմությունից, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 90 էջ:
- Ժողովրդական թատրոնի ռեժիսորը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1978, 125 էջ:
- Թատերական ինքնագործունեության երախտավորները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 120 էջ:
- Թատերական ինքնագործունեությունը Հայաստանում, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 180 էջ:
Պարգևներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1967
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 249-250
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան, հեղինակավորի որոնում, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի, 1908- (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019-02-02
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-02-02