Hrachya Mekinyan
Quick Facts
Biography
Հրաչյա Համբարձումի Մեքինյան (1923, հունիսի 5, Լենինական - 1986, հունվարի 15, Լենինգրադ), հայ բեմադրող նկարիչ, դերասան։
Կենսագրություն
Հրաչյա Մեքինյանը ծնվել է Լենինականում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1944-1949 թվականներին աշխատել է Ստեփանավանի թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1964 թվականից բնակվել և աշխատել է Լենինգրադում, որտեղ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Եղել է ավելի քան 22 բեմադրությունների նկարիչը «Երեք հաստլիկները»(1966), «Անգլուխ ձիավորը» (1973), «Աշտարակ» (1987)։ Հրաչյա Մեքինյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի մորեղբայրն է։
Նկարահանվել է «Երեք անգամ սիրո մասին» (1981) և «Ձայն» (1986) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ««Мекинян Грачья Амбарцумович»»։ Статья։ Онлайн энциклопедия Кирилла и Мефодия։ Վերցված է 2013-12-12
- ««Мекинян Грачья Амбарцумович»»։ Энциклопедия кино։ Академик։ Վերցված է 2013-12-12
- «Мекинян Грачья Амбарцумович» (անգլ.) Internet Movie Database կայքում