Hrachia Grigoryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Գևորգի Գրիգորյան (հոկտեմբերի 22, 1907(1907-10-22), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1969(1969-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
1924-1925 թվականներին սովորել է պրոլետկուլտի գրական բաժնում։ 1949 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1931-1934 թվականներին եղել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի պատասխանատու քարտուղարը։ 1934-1938 թվականներին եղել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1938-1939 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1939-1944 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը։ 1942-1944 թվականներին միաժամանակ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի բաժնի վարիչ։ 1944-1946 թվականներին եղել է «Պրավդա» թերթի Հայկական ԽՍՀ սեփական թղթակիցը, 1946 թվականին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1946-1948 թվականներին՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի նախարարը, 1948-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից հայ եկեղեցու գործերի կոմիտեի նախագահը, 1957-1959 թվականներին՝ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրի տեղակալը, 1959-1963 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1964-1969 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1950 թվականին «Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի)» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Վլադիմիր Մայակովսկի» (Երևան, 1950), «Մայակովսկին և հայ գրականությունը» (Երևան, 1956) գրքերը։
Մահացել է 1969 թվականի ապրիլի 19-ին, Երևանում։
Երկեր
- Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի), Ե., Հայպետհրատ, 1950, 340 էջ։
- Վ. Մայակովսկի, Ե., Հայպետհրատ, 1953, 64 էջ։
- Գրական ակնարկներ, Ե., Հայպետհրատ, 1955, 296 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի (կյանքն ու ստեղծագործությունը), Ե., «Հայաստան», 1970, 576 էջ, տպ. 3.000:
Թարգմանություններ
- Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 214 էջ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 245 էջ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 1.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 553 էջ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 2.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 508 էջ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր․- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 596 էջ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 696 էջ։