Henrikh Talalyan
Quick Facts
Biography
Հենրիխ Սեմյոնի Թալալյան (ապրիլի 18, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:18|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ալտահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանի եղբայրն է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հորեղբայրը։
Կենսագրություն
1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` Մ. Տերյանի դասարանը: 1948-1972 թթ. եղել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի դասատու, պրոֆեսոր` 1972 թվականից, կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-1972 թթ.` Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար: Ալտի, լարային նվագախմբի քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք երկեր: Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել Գավառի երաժշտական դպրոցը: Հանդես է եկել տարբեր անսամբլներում` Մստիսլավ Ռոստրոպովիչի, Ռ. Բարշայի, Լ. Կոգանի, Ս. Ռիխտերի հետ։
Պարգևներ
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965