Haykaz Atoyan
Quick Facts
Biography
Հայկազ Ղազարի Աթոյան (1913, Բերդ - ոչ ուշ քան հուլիսի 8, 1941), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Յոթամյա կրթությամբ ընդունվել է Լենինականի կաթնաարդյունաբերական տեխնիկում, որն ավարտել է 1934 թվականին և վերադարձել Բերդ։ Բերդում զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել քիմիա և բնագիտություն։ 1935-1938 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի գյուղերում՝ սկզբում շարքային ուսուցիչ, հետագայում՝ ուսմասվար, տնօրեն։ 1938-1939 ուսումնական տարում տեղափոխվել է ծննդավայր և աշխատել միջնակարգ դպրոցում, դասավանդել նույն առարկաները։ Նույն ուսումնական տարում ընդունվել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը, սակայն դեկտեմբերի 23-ին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է ֆիննական պատերազմին։ Դեռ չզորացրված, սկսել է Հայրենական մեծ պատերազմը, և նա շարունակել է ծառայությունը Չեռնիգովում։ Վերջին նամակը ծառայության վայրից գրված, եղել է 1941 թվականի հուլիսի 8-ին։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 19։