Hasmik Vahradyan
Quick Facts
Biography
Հասմիկ Գուրգենի Վահրադյան (ապրիլի 1, 1954, Երևան), հայ կենսաքիմիկոս: Կենսաբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր:
Կենսագրություն
Հասմիկ Վահրադյանը ծնվել է 1954 թվականին Երևանում: 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1978 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ուղեղի կենսասինթետիկ ռեակցիաների ԳՀԼ-ում, 2008-2011 թվականներին՝ ամբիոնի վարիչ: 2003 թվականից եղել է Ալցհեմերի հիվանդության հայկական ընկերակցության փոխնախագահ:
Աշխատանքները վերաբերում են նյարդակազմափոխական շարժընթացների նյարդահորմոնային կարգավորման նոր մեխանիզմներին:
Բացահայտել է գլխուղեղի ենթատեսաթմբից արտազատված նեյրոպեպտիդի պաշտպան. և կարգավորող դերը՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղի նյարդահորմոնային, իմունակարգավորող և ձևաբանաֆունկցիոնալ խանգարումների համար՝ պատասխանատու հանգուցային նյութափոխանակային մի շարք օղակների վրա:
Հեղինակ է ուսումնամեթոդաբանական ձեռնարկների: