Hasmik Piliposyan
Quick Facts
Biography
Հասմիկ Փիլիպոսյան (մարտի 20, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1978): Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ:
Կենսագրություն
Հասմիկ Փիլիպոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում: 1962-1968 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության բաժնում, 1971-1974 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1968-1971 թվականներին եղել է Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հեռուստատեսության ստուդիայի խմբագիր, արվեստի հաղորդումների հեղինակ և վարող, 1974-1981 թվականներին՝ Հայաստանի լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության բաժնի վարիչ, 1976-1997 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986 թվականից՝ դոցենտ, 1996 թվականից` պրոֆեսոր, 1991-1996 թվականներին՝ նույն բուհի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ: 1997 թվականից արվեստի պատմություն և մշակույթ է դասավանդել Երևանի մի շարք բուհերում: «Հայաստան-Շվեդիա» ընկերության նախագահն է:
Ստեղծագործական գործունեություն
Հեղինակ է Հայաստանի մշակույթի և արվեստի խնդիրներին նվիրված գիտական հոդվածների, հրապարակումների, 1971-1974 թվականներին հեղինակել է Երվանդ Քոչարի արվեստի առաջին ամբողջական գիտական ուսումնասիրությունը: 1974 թվականից գիտական հետազոտություններ է կատարել դպրոցականների գեղագիտական դաստիարակության նոր համակարգի ներդրման ոլորտում` գեղագիտական առարկաների ծրագրերի բարելավում, համամիութենական ծրագրերի տեղայնացում, նորերի ստեղծում:
Հեռուստատեսություն
1968-1982 թվականներին հեղինակել է հայկական հեռուստատեսության «Մի ստեղծագործության պատմություն», «Նկարիչն ու ժամանակը», «Աշխարհի նշանավոր թանգարանները» գիտահանրամատչելի հաղորդումների սցենարները, եղել է հաղորդավար:
Երկեր
- Հակոբ Գյուրջյան, Երևան, ՀԱՊ, 2007, 93 էջ:
- Հայկական քանդակագործություն, Երևան, ՀԱՊ, 2004, 136 էջ:
Հոդվածներ
- Արարատ Աղասյան. Սիմվոլիզմն ու Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2012, ՀՀ ԳԱԱ. Էջ 220-225:
- Երվանդ Քոչարն ու «Սասունցի Դավիթ» էպոսը, «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում» գիտական հոդվածների ծողովածու, Երևան, 2011, «Գլաձոր», էջ 462 – 479:
- Երվանդ Քոչարն ու մոդեռնիզմի մշակույթը, «Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, «Գլաձոր», էջ 457 – 468:
- Հակոբ Գյուրջյանի արվեստը, «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2007, էջ 318 – 342:
- Հայկական քանդակի զարգացման ուղիները, «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2005, էջ 274 – 293: