Harutyun Mrmryan
Quick Facts
Biography
Հարություն Գևորգի Մրմրյան (1860, Կոստանդնուպոլիս - հուլիսի 21, 1926(1926-07-21), Ստամբուլ, Թուրքիա), գրական կեղծանունները՝ Հարություն, Ակումիտ, Ուխտավոր, Խաչքնար, հայ գրող, պատմաբան։
Կենսագրություն
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, հետագայում ինքնակրթությամբ խորացել աստվածաբանության, փիլիսոփայության և լեզուների ուսումնասիրության մեջ։ Թարգմանել է Հերոդոտոսի, Շ․ Մոնտեսքյոյի, Ժ. Ռուսոյի, Հ․ Տենի, Հ․ Սպենսերի և այլոց գործերը։ Իր ուսուցիչ Միսաքյանի և Հ․ Չամուռճյանի (Տերոյենց) կենսագիրն է («Հին օրեր։ Պոետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացքներ, 1815 թ. 1891»,1907, «Տասննիններորդ դար և Հովհ․ Պրուսացի Տերոյենց», 1908)։ Մրմրյանը կրոնաիդեալիստական երկերի հեղինակ է («Ալելույա։ Տասնյակ իմաստասիրական», 1908 և այլն)։ Պատմաբանասիրական հետազոտությունները վերաբերում են հայ առևտրական բուրժուազիայի ձևավորման և զարգացման պատմությանը («Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները։ 1550-1870», 1901, «Թուրքահայոց հին վաճառականությունն և վաճառականք։ 1740-1890», 1908, «Մասնական պատմություն հայ մեծատուններու։ 1400-1900», 1909) և հայ գրականությանը («Պատմություն հայ գրականության», մաս 1, 1910)։ Մրմրյանի միստիկական խորհրդածությունները, խրթին գրելաոճը և ճգնավորական ապրելակերպը քննադատել են Գրիգոր Զոհրապը, Թեոդիկը և ուրիշներ։