peoplepill id: harutyun-mirza-avagyan
HM
Russia
2 views today
2 views this week
Harutyun Mirza-Avagyan

Harutyun Mirza-Avagyan

The basics

Quick Facts

Places
Gender
Male
Place of birth
Baku, Baku Uyezd, Baku Governorate, Russian Empire
Age
58 years
Education
Taras Shevchenko National University of Kyiv
Kyiv, Ukraine, Russian Empire
(-1908)
Employers
Yerevan State University
Yerevan, Armenia
(1924-)
The details (from wikipedia)

Biography

Միրզա-Ավագյան Հարություն Գրիգորի (նոյեմբերի 1, 1879(1879-11-01), Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1938(1938-07-05)), հայ խորհրդային վիրաբույժ, պրոֆեսոր (1935)։ Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից։

Կենսագրություն

Հարություն Միրզա-Ավագյանը ծնվել է Բաքվում 1879 թվականին։ 1900 թվականին ավարտել է Բաքվի արական գիմնազիան։

Սովորել է Կիևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական, ապա բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1908 թվականին։ 1909 թվականին աշխատել է Կիևի քաղաքային հիվանդանոցում որպես վիրաբույժ։ 1915 թվականից Կիևի #1 հոսփիթալում աշխատել է որպես ավագ վիրաբույժ, իսկ այնուհետև վիրաբուժությունա բաժանմունքի ղեկավար։ Նույն թվականին իր կողմից կազմակերպած ապաստարաններում պատսպարել է շուրջ 20 000 հայ որբերի։

1919 թվականին եկել է Հայաստան ու ղեկավարել զինվորական հոսփիթալի վիրաբուժական բաժանմունքը։ Դեռևս 1920-ական թվականներին Միրզա-Ավագյանը կատարել է բարդ վիրահատություններ․ ուղեղի կարծրաթաղանթի վիրահատում, կաթնագեղձի, լեղապարկի, փայծաղի հեռացում, քաղցկեղով ախտահարված ստամոքսի մասնահատում և այլն։

1924 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան, որտեղ ստեղծել է տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններ։ 1927 թվականին ՀԽՍՀ-ում առաջին անգամ վիրահատել է հրազենային վնասվածք ստացած տղամարդու սիրտը և սրտամկանից հեռացրել գնդակը։

1928 թվականից գլխավորել է ԵՊՀ անատոմիայի և վիրաբուժության ամբիոնը։

1929 թվականի հունիսի 2-ին գործուղվել է մեկ այլ հայտնի բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի հետ Ֆրանսիա, որտեղ 3 ամիս աշխատել ու փորձ է ձեռք բերել երիկամների անբավարության, ինչպես նաև ցիստոսկոպիայի ոլորտում։ Սովորել է ստամոքսի ու ուղեղի վիրահատությունների նորարար մեթոդներ։ Հայաստան վերադառնալով՝ նաև ծավալել է ուրոլոգիայի մասնագիտական հարթակ, ինչի համար նվիրաբերել է իր հետ բերված շուրջ 40 հազար ֆրանկ արժողությամբ սարքավորումներ։

1930 թվականից աշխատել է Երևանի զինվորական հոսպիտալում, ապա ղեկավարել Երևանի բժշկական ինստիտուտի 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ 1933-1936 թվականներին՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Նա իրականացրել է մի շարք բարդագույն վիրահատություններ ստամոքսի, սրտի, աղիների, և այլն։ 1934 թվականին հրապարակել է «Արյան փոխներարկում» գրքույկը, որը եղել է առաջինը տպագրված հայերեն լեզվով։

1936 թվականին նա գլխավորել է Կարմիր խաչի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը։

Միրզա-Ավագյանը տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզունենրին, ուսումնասիրում էր փիլիսոփայություն ու մաթեմատիկա, լավ գիտակ էր հայոց պատմության ու գրականության, հետաքրքրվում էր սանսկրիտով։

Հայ փիլիսոփայական ընկերություն

1923 թվականի մայիսի 21-ին մի խումբ մտավորականների հետ դիմել է ՀԽՍՀ ներքին գործերի կոմիսար Շավարշ Ամիրխանյանին՝ գրանցելու «Հայ փիլիսոփայական ընկերություն» միությունը։ Միություն նպատակն էր հռչակվում փիլիսոփայական խնդիրների ուսումնասիրություն, գրականության թարգմանումը հայերենով։

Դիմողներն էին՝

  • Վարազդատ Տերոյան,
  • Հակոբ Հարությունյան,
  • Կարապետ Մելիք-Օհանջանյան,
  • Հարություն Միրզա-Ավագյան,
  • Միսակ Խոստիկյան,
  • Խուրշուդ Մելիք-Փարսադանյան։

Աղասի Խանջյանի դիակի զննությունը

Հարություն Միրզա-Ավագյանը մեկ այլ հայտնի բժիշկ՝ Դիլիջանի տուբերկուլյոզային դիսպանսերի հիմնադիր Գրիգոր Սաղյանի հետ միասին հրավիրվել են Աղասի Խանջյանի դիակի փորձաքննություն իրականացնելու՝ դիակը Թբիլիսիից Երևան տեղափոխելուց հետո։ Նրանք հրաժարվել են ինքնասպանության վարկածը հաստատել՝ պնդելով, որ Խանջյանը պետք է ունենար երկու մետրանոց ձեռքեր ու չլինելով ձախլիկ՝ կրակեր իր վրա ձախ կողմից։

Ձերբակալությունն ու մահը

1937 թվականի հուլիսի 29-ին Հարություն Միրզա-Ավագյանը ձերբակալվում է՝ ազգայնական, հակահեղափոխական, տրոցկիստական գործունեություն ու քարոզչություն իրականացման մեղադրանքներով։ Նա չի հարցաքննվել, բայց պահվել է Ներքին գործերի կոմիսարիատի ներքին բանտում։ Իրենից երկու օր առաջ էլ ձերբակալվել է Գրիգոր Սաղյանը, ով գնդակահարվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին։

1938 թվականի հուլիսի 5-ին նա մահացել է բանտի հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել էր հունիսի 23-ին։ Մահվան պատճառ է նշված քրոնիկ փորլուծություն, երիկամների քրոնիկ բորբոքում, արտերիոսպազմ ու միոկարդիտ։

1955 թվականի մայիսի 21-ին Միրզա-Ավագյանը գործը հետմահու կարճվել է՝ հիմքերի բացակայության պատճառով։

Երկեր

  • Արյան փոխներարկում, Երևան, 1934։

Ծանոթագրություններ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Harutyun Mirza-Avagyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Harutyun Mirza-Avagyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes