Harma Sargsyan
Quick Facts
Biography
Հարմա Գեղամի Սարգսյան (դեկտեմբերի 21, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:21|2|0}}), Թեհրան, Central District, Tehran County, Թեհրան, Իրան - 1988, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար: Տեխնիկական գիտությունների թեկնածու (1973): ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957):
Կենսագրություն
Հարմա Սարգսյանը ծնվել է 1908 թվականին Թեհրանում: 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է «Թբիլհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Երևանի բյուրոյում, 1942-1946 թվականներին եղել է Սևանշինի նախագծային բաժնի վարիչ, 1946 թվականից` «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Հայաստանի բաժանմունքի Սևանի ջրէկի նախագծի գլխավոր ճարտարագետ: 1940 թվականից միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1972 թվականից` մետաղական և փայտե կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, դոցենտ: Նախագծել և իրականացրել է (համահեղինակների հետ) Սևանի (1949), Գյումուշի (1953, այժմ` Արգելի), Արզնիի (1953-1956), Աթարբեկյանի (1954-1959, այժմ` Հրազդանի), Երևանի (1957-1962), Տաթևի (1970) ջրէկների կառուցումը:
Գլխավոր կոնստրուկտոր
- Հաղթանակի մոնումենտ (1950)
- Երևանի երկաթուղային կայարան (1949-1955)
- ԵՊՀ (1949-1965)
- ՀԿԿ կենտկոմի (1950, այժմ` ԱԺ)
- ՀԽՍՀ ԳԽ նախագահության շենք (1958, այժմ` ՀՀ նախագահի նստավայր)
- Կառավարական 2-րդ տուն (1947-1953)
- ՀԽՍՀ ԳԱ նախագահության շենքը (1954)
- ՀԽՍՀ ԳԱ ինստիտուտներ (1955-1972)
- Բյուրականի աստղադիտարան (1947-1958)
- Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ամրացում, նորոգում, բարեկարգում (1946)
- Գառնիի հեթանոսական տաճարի վերանորոգում (1969-1974, կոնստրուկտիվ բաղադրամասերի հեղինակ)
Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի վաղ միջնադարյան բազիլիկատիպ գմբեթավոր եկեղեցիներին, դրանցում կիրառված հակաերկրաշարժային միջոցառումներին, բազիլիկից գմբեթավոր եկեղեցիներին անցնելու նախադրյալներին, գմբեթավոր եկեղեցիների տիպերին և այլն:
Մահացել է 1988 թվականին Երևանում: Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանատանը: