peoplepill id: harma-sargsyan
HS
1 views today
1 views this week
Harma Sargsyan
Հայ ճարտարագետ-շինարար

Harma Sargsyan

The basics

Quick Facts

Intro
Հայ ճարտարագետ-շինարար
Work field
Gender
Male
Place of birth
Tehran
Death
Place of death
Yerevan
Age
79 years
The details (from wikipedia)

Biography

Հարմա Գեղամի Սարգսյան (դեկտեմբերի 21, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:21|2|0}}), Թեհրան, Central District, Tehran County, Թեհրան, Իրան - 1988, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար: Տեխնիկական գիտությունների թեկնածու (1973): ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957):

Կենսագրություն

Հարմա Սարգսյանը ծնվել է 1908 թվականին Թեհրանում: 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է «Թբիլհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Երևանի բյուրոյում, 1942-1946 թվականներին եղել է Սևանշինի նախագծային բաժնի վարիչ, 1946 թվականից` «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի Հայաստանի բաժանմունքի Սևանի ջրէկի նախագծի գլխավոր ճարտարագետ: 1940 թվականից միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1972 թվականից` մետաղական և փայտե կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, դոցենտ: Նախագծել և իրականացրել է (համահեղինակների հետ) Սևանի (1949), Գյումուշի (1953, այժմ` Արգելի), Արզնիի (1953-1956), Աթարբեկյանի (1954-1959, այժմ` Հրազդանի), Երևանի (1957-1962), Տաթևի (1970) ջրէկների կառուցումը:

Գլխավոր կոնստրուկտոր

  • Հաղթանակի մոնումենտ (1950)
  • Երևանի երկաթուղային կայարան (1949-1955)
  • ԵՊՀ (1949-1965)
  • ՀԿԿ կենտկոմի (1950, այժմ` ԱԺ)
  • ՀԽՍՀ ԳԽ նախագահության շենք (1958, այժմ` ՀՀ նախագահի նստավայր)
  • Կառավարական 2-րդ տուն (1947-1953)
  • ՀԽՍՀ ԳԱ նախագահության շենքը (1954)
  • ՀԽՍՀ ԳԱ ինստիտուտներ (1955-1972)
  • Բյուրականի աստղադիտարան (1947-1958)
  • Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ամրացում, նորոգում, բարեկարգում (1946)
  • Գառնիի հեթանոսական տաճարի վերանորոգում (1969-1974, կոնստրուկտիվ բաղադրամասերի հեղինակ)

Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի վաղ միջնադարյան բազիլիկատիպ գմբեթավոր եկեղեցիներին, դրանցում կիրառված հակաերկրաշարժային միջոցառումներին, բազիլիկից գմբեթավոր եկեղեցիներին անցնելու նախադրյալներին, գմբեթավոր եկեղեցիների տիպերին և այլն:

Մահացել է 1988 թվականին Երևանում: Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանատանը:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Harma Sargsyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Harma Sargsyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes