peoplepill id: hakob-h-asaturean
HA
Ottoman Empire United States of America
1 views today
9 views this week
Hakob Asaturean
����այ արձակագիր, բանաստեղծ

Hakob Asaturean

The basics

Quick Facts

Intro
����այ արձակագիր, բանաստեղծ
A.K.A.
Asaturean, Hakob Akop Asaturian Asaturian, Akop Hagop Asadurean Asadurean, Hagop Hakob Asaturyan
Gender
Male
Place of birth
Çomaklı, Develi, Kayseri Province, Turkey
Place of death
New Jersey, USA
Age
100 years
Residence
USA
Education
séminaire théologique de Jérusalem
(-1918)
Columbia University
Manhattan, New York City, USA
(-1928)
Awards
St. Sahak-St. Mesrop Medal
(1983)
The details (from wikipedia)

Biography

Հակոբ Հովհաննեսի Ասատուրյան (մարտի 3, 1903(1903-03-03), Չոմախլու, Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա - օգոստոսի 11, 2003(2003-08-11), Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժշտագետ։

Կենսագրություն

Հակոբ Ասատուրյանը ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում։ 1915 թվականին, չավարտած Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ բռնում է տարագրության ճանապարհը, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահանում են մայրը ու երկու քույրերը։ 1918 թվականին հանգրվանում է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի։ 1920 թվականին հաստատվում է ԱՄՆ-ում։ 1928 թվականին հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նաև որպես երգիչ՝ կատարելով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947 թվականին, Նյու Յորքում լույս են տեսել ձայնապնակներով՝ «Հայ երգ» վերտառությամբ։

Ստեղծագործական գործունեություն

Ասատուրյանի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923 թվականին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ասատուրյանը տպագրվել է Մաժակցի գրական կեղծանունով։ 1936 թվականից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ։ Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը։ Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՜ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են։

Հակոբ Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971)։ 1990 թվականին Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն։

Պարգևներ

  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1983

Երկեր

  • Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978։

Գրականություն

  • Թամրազյան Հ., Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը, Ե., 1993։
  • Հարյուրամյակ, Նյու Յորք, 1978։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hakob Asaturean is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hakob Asaturean
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes