Gurgen Baghdasarian
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Թորգոմի Բաղդասարյան (ծն. 26 հոկտեմբերի, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1983, 1984), Եվրոպայի չեմպիոն (1980), Աշխարհի առաջնության գավաթակիր (1977), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1977)։
Կենսագրություն
Գուրգեն Բաղդասարյանը ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1969 թվականից՝ Յուրի Բաբայանի ղեկավարությամբ։ 1974-1975 թվականներին նա ընդգրկված էր ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում և հաղթող է ճանաչվել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում՝ մինչև 20 տարեկանների տարիքային կազմում։ 1977 թվականին նա հաղթում է Սոֆիայում տեղի ունեցած Ամառային 9-րդ ունիվերսադիայում և Աշխարհի առաջնությունում, իսկ 1980 թվականին՝ մինչն 57 կիլոգրամ քաշային կարգում նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 1983 և 1984 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1985 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սպորտային կարիերայի ավարտից հետո՝ 1986 թվականին, ընդունվել է Մարզիչների բարձրագույն դպրոց, որն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի սպորտի դպրոցում։ 1992 թվականին որպես մարզիչ շարունակել է աշխատել Գերմանիայում։ 2010 թվականից Զուլգեն քաղաքի ըմբշամարտի ակումբի գլխավոր մարզիչն է։
Աղբյուրներ
- Мягченков Н.И. Классическая и вольная борьба: Справочник. — М: Физкультура и спорт, 1984. — 240 с.
- Պրոֆիլը միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում(անգլ.)
- Կենսագրությունը SV Ebersbach 1910 ակումբի կայքում(գերմ.)