Grisha Hovhannisyan
Quick Facts
Biography
Գրիշա Սուրենի Հովհաննիսյան (1919, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Կենսագրություն
Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919 թվականին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1919 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և 1937-1939 թվականներին դպրոցում եղել է պիոներ-ջոկատավար։
1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 1941 թվականի առաջին ամիսներին մասնակցել է թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում։ Վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, որտեղ էլ լեյտենանտ Գրիշա Հովհաննիսյանը ընտրվել է գումարտակի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։
1943 թվականի վերջում նշանակվել է գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մասնակցել էՕրանիենբաումի պլացդարմի գրավման գրոհներին։ 1944 թվականի ապրիլին ծանր վիրավորվել և որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ ազատվել է ծառայությունից։
Մարտերում ցուցաբերած խիզախության համար արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների։ Նևա գետն անցնելիս անձնական քաջության համար պարգևատրվել է անվանական մեդալով։
Պատերազմից հետո Հովհաննիսյանն ավարտել է Երևանի հեռակամանկավարժական ինստիտուտը, աշխատել է Եղեգնաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1975 թվականին Հովհաննիսյանը անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ