Grigor Kyureghyan
Quick Facts
Biography
Գրիգոր Յայլու Կյուրեղյան (1912, Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1970), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Գրիգոր Կյուրեղյանը ծնվել է 1912 թվականին, Անիի շրջանի Մարալիկ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում աշխատել է պատմության ուսուցիչ։ 1937 թվականին Կյուրեղյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և գործուղվել Էջմիածնի շրջան, որտեղ աշխատել է ՀԼԿԵՄ շրջկոմի հրահանգիչ։ Նույն թվականին տեղափոխվել է Լենինական և աշխատել ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի հրահանգիչ։ 1938 թվականին եղել է Լենինականի մեծահասակների № 2 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1940 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։
1941 թվականի հունիսի 28-ին Կյուրեղյանը զորակոչվել է կարմիր բանակ և ուղարկվել Բաքու՝ հրամանատարական դասընթացներում սովորելու։ Ավագ լեյտենանտի կոչումով 1943 թվականին մեկնել է ռազմաճակատ և նշանակվել առաջին Բելոռուսական ռազմաճակատի 38-րդ հատուկ ինժեներական բրիգադի հրամանատարի՝ տեխնիկական գծով օգնական, մասնակցել է Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման մարտերին։
Ցուցաբերած քաջության համար Կյուրեղյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով, ստացել Գերագույն գլխավոր հրամանատարից շնորհակալագիր։
1946 թվականի վերջին Կյուրեղյանը զորացրվել է բանակից, վերադարձել Լենինական և աշխատել կուսակցական խորհրդային մարմիններում, դպրոցում։
Գրիգոր Կյուրեղյանը մահացել է 1970 թվականին։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ