peoplepill id: grigor-gapasakhalyan
GG
Turkey
3 views today
3 views this week
Grigor Gapasakhalyan

Grigor Gapasakhalyan

The basics

Quick Facts

Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Kayseri, Kayseri Province, Turkey
Death
Place of death
Constantinople, Europa, Byzantine Empire
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Գրիգոր Գասպարի Գապասաքալյան (1740, Կեսարիա, Թուրքիա - 1808, Կոստանդնուպոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, խազագետ։

Կենսագրություն

Սովորել է Կեսարիայի Ս․ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, ստացել դպրության աստիճան։ Անցնելով Կ․ Պոլիս, ուսումը շարունակել է Մայր Դպրանոցում։

Գապասաքալյանը հեղինակ է երաժշտագիտական չորս աշխատության։ Դրանցից իր կենդանության օրոք հրատարակվել են առաջինը («Գրքոյկ որ կոչի նուագարան», Կ․ Պոլիս, 1794) և երրորդը («Գիրք երաժշտական», Կ․ Պոլիս, 1803)։ Երկրորդ աշխատությունը («Համառօտութիւն երաժշտականի գիտութեան») լույս է տեսել 1973 թվականին Երևանում, «ԲՄ», N 11, իսկ չորրորդը, որն ըստ տվյալների եղել է ամենածավալունը, կորել է առաջին աշխարհամարտի օրերին, Կեսարիո Ս․ Գանիել վանքի մատենադարանի հայկական 85 ձեռագրերի հետ։ Քաջատեղյակ ազգային (այլև հունական ու արևելյան) երաժշտարվեստի ինչպես միջնադարյան ավանդույթներին, այնպես Էլ զարգացման ժամանակակից խնդիրներին, իր երկասիրություններում Գապասաքալյանը խոսում է երաժշտական արվեստի ծագման, նրա ներգործության ուժի և աշխարհիկ ու եկեղեցական ստորաբաժանումների մասին, շոշափում է ձայների տեսակների, ձայնեղանակների առաջացման ու նվագարանների ստեղծման խնդիրները և անդրադառնում հայ երաժշտության ձայնեղանակների, չափի ու կշռույթի, տաղաչափության և խազագրության հարցերին։ Նա փորձել է դուրս բերել խազագրության արվեստը ճգնաժամային վիճակից և նույնիսկ ստեղծել է խազագրերի մի նոր, ավելի ճշգրիտ համակարգ, շաղախված հայկական, ուշ բյուզանդական և ընդհանուր արևելյան տարրերով։

Գապասաքալյանը սկիզբ է դրել հայ արդի խազաբանական գիտությանը։ Գապասաքալյանի երաժշտագիտական աշխատություններն ունեն նաև երգարանային բաժիններ կամ հավելվածներ, ուր տեղ են գտել հայտնի կամ տարածված որևէ եղանակի (երբեմն նաև նրա ստեղծած մեղեդիի) հետ զուգորդվելու ենթակա ավանդական տաղեր ու իր հորինած բանաստեղծությունները։ Որպես ինքնուրույն երգարաններ նա հրատարակել է «Գիրք երաժշտականին» կից՝ «Նուագարան երաժշտական»-ը և առանձին՝ «Գրքոյկս կոչեցեալ երգարան» հատորը (Կ․ Պոլիս, 1803)։

Տես նաև

  • Խազագրություն
  • Երգարան
  • Ութձայն

Գրականություն

  • Արշակ Ալպոյաճյան, Պատմություն հայ Կեսարիո, հ․ 2, Կահիրե, 1937 թ., էջ 1555։
  • Աթայան Ռ․, Գրիգոր Գապասակալյանը և խազաբանությունը, «ԲՄ», 1960 թ., N 5։
  • Թահմիզյան Ն․, Գրիգոր Գապասաքալյանի «Համառօտութիւն երաժշտական գիտութեան» անտիպ աշխատությունը, «ԲՄ», 1973 թ., № 11։

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Grigor Gapasakhalyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Grigor Gapasakhalyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes