peoplepill id: gregory-sharbabchyan
GS
Russia
2 views today
2 views this week
Gregory Sharbabchyan
Soviet painter (1884-1942)

Gregory Sharbabchyan

The basics

Quick Facts

Intro
Soviet painter (1884-1942)
Places
Work field
Gender
Male
Place of birth
Tbilisi
Place of death
Tbilisi
Age
57 years
The details (from wikipedia)

Biography

Գրիգոր (Գիգո) Միքայելի Շարբաբչյան (4 ապրիլի, 1884 - 6 հունվարի, 1942), բեմանկարիչ և գեղանկարիչ։ 1936 թվականին ճանաչվել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն

Սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1904-1910)։ 1913 թվականին Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության (1916) և Հայարտուն (1921) ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական ստուդիայում։ 1921 թվականից՝ Թբիլիսիի հայկական դրամատիկ, թատրոնի գլխավոր նկարիչ էր։

Ձևավորել է Չարենցի «Կապկազ թամաշա» (1926), Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927), Գորկու «Հատակում» (1932), Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ՝ 1933), Սունդուկյանի «Պեպո» (1926), «Քանդած օջախ» (1929), «Խաթաբալա» (1937), 1922՝ Երևանի պետական թատրոնի առաջին՝ «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932 թվականին՝ Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան ևս։ Շարբաբչյանը 1920-ական թվականներին իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» ևն) ներկայացրել է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները։

Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմադրվել է 1927 թվականին, Կիրովականում) և արվեստաբանական հոդվածներ։

Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։

Բնապատկերներ՝

  • «Լյուքսեմբուրգի պուրակը»
  • «Ծովախորշը Բրետանում»
  • «Ծովային բնանկար»
  • «Սևանի կղզին»
  • «Տաթևի վանքը»
  • «Բնանկար. Քարեր գետի հատակին.Գորիս»
  • «Հին Ագուլիս»,
  • «Բնանկար. Ագուլիս (էտյուդ)»
  • «Ռիցա լիճը»
  • «Նոր-Բայազետ կամուրջ»
  • «Սուրամի մի տուն»
  • «Բարեկենդանի տոնակատարությունը Հին Թիֆլիսում»
  • «Կարմիր առագաստ.Բրետան»

    Ցուցահանդեսներ

    Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913), Երևանում (1927)։

    Աղբյուր

    • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255-256։

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Gregory Sharbabchyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Gregory Sharbabchyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes