peoplepill id: gevorg-khatisyan
GK
Armenia Russia
3 views today
4 views this week
Gevorg Khatisyan
Armenian politician

Gevorg Khatisyan

The basics

Quick Facts

Intro
Armenian politician
A.K.A.
Gigan Khatisyan
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Tbilisi
Death
Place of death
Moscow
Age
56 years
The details (from wikipedia)

Biography

Գևորգ Խատիսյան (հայտնի է նաև որպես՝ Գիգա Խատիսյան, 1876, Թիֆլիս, Ռուսական կայսրություն—1932, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ իրավաբան, փաստաբան, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր: Ալեքսանդր Խատիսյանի և Կոստանդին Խատիսյանի կրտսեր եղբայրը:

Կենսագրություն

Ծնվել է 1876 (որոշ տվյալներով՝ 1879) թվականին Թիֆլիսում:

Կրթություն

Ավարտել է Մոսկվայի համալսարանը:

Աշխատանքային գործունեություն

Լուսանկարում՝ ձախից աջ նստած են Գևորգ Խատիսյան, զորավար Գաբրիել Ղորղանյան, Ավետիս Ահարոնյան, Մուխթար բեյ, Ալեքսանդր Խատիսյան, Հակոբ Քոչարյան, Մենտոր Բունիաթյան։ Ձախից աջ կանգնած են թուրք պաշտոնյաներ՝ հավանաբար Նուրի բեյ և Ահմեդ բեյ, ապա՝ Դ․ Շահբաղով, Ա․ Աղաբաբյան, Տ․ Միրզոյան, Լևոն Լիսիցյան, 1918 հունիսի 19, Կոստանդնուպոլիս

Թիֆլիսում աշխատել է որպես փաստաբան, զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Դաշնակցականների գործ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դաշնակցականների գործ

«Դաշնակցության գործը» Ս.Պետերբուրգի սենատում լսելու ժամանակ Գևորգ Խատիսյանը 1911 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է այդ գործով մեղադրյալ, կալանքի տակ գնտվող Հովհաննես Թումանյանի պաշտոնական դատապաշտպան: Հովհաննես Թումանյանը դստերը` 1912 թվականի փետրվարի 23-ին Նվարդին ուղղված նամակում գրում է.

Aquote1.pngԳիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի (Սրվանձտյան) և հաշտարխանցիների գործը — որ բոլորը զարմացան — միանգամայն հրաշալի ամենաառաջնակարգների նման: Բոլոր փաստաբանները շատ գովեցին:Aquote2.png


1912-1913 թվականների ընթացքում Հովհաննես Թումանյանն ու Գևորգ Խատիսյանը քանիցս դիմել են Թիֆլիսի նահանգի Գյուղատնտեսության և Պետական գույքերի վարչությանը` Բորչալուի գավառի Խաչիգեղ բնակավայրի մերձակայքում հողամաս ձեռք բերելու նպատակով, որտեղ նրանք մտադիր էին օխրայի հանքանյութի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ ծավալել: Ի վերջո նրանց խնդրանքը մերժվել է:

Եղել է Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1912): Մասնակցել է Անդրկովկասի վարչական վերաբաժանման հանձնաժողովի աշխատանքներին (1916 — 1918), հեղինակ` առաջարկվող մի նախագծի ու քարտեզի, կամավորական շարժման գործուն կազմակերպիչներից: Հայաստանի Առաջին հանրապետության պաշտոնյա՝ Կառավարության գործերի կառավարիչ (1919 — 1920), Կարսի մարզի Պետական գույքերի վարչության լիազոր (1920), Խորհրդարանի պատգամավոր (1919):

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ գործուն կերպով մասնակցել է կամավոր շարժմանը: 1917 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Արևելահայերի ազգային համախորհրդակցությանը: 1919 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ, ընտրվել Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր, 1920 թվականի դեկտեմբերից՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի օկուպացիայից հետո եղել է Թիֆլիսի համալսարանի դոցենտ:

Զոհվել է երկաթուղու վթարից 1932 թվականին Մոսկվայում: Թաղված է Թիֆլիսում:

Ընտանիք

Ամուսնացած է եղել Հովհաննես Թումանյանի Աշխեն դստեր հետ, ունեցել են մի որդի, որը կրել է բանաստեղծ պապի ազգանունը՝ Հովիկ Թումանյան (1914 — 1945):

Հետաքրքիր փաստեր

  • Հովհաննես Թումանյանը Գևորգ Խատիսյանին ընտանեվարի անվանել է Գիգա:

    Տես նաև

    • Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորների ցանկ

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Gevorg Khatisyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Gevorg Khatisyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes