Georgi Tusuzov
Quick Facts
Biography
Գեորգի Բարոնի Տուսուզով, ի ծնե Գևորգ Լույսպարոնի Թուսուզյան (մարտի 28 1889 թ. - փետրվարի 2 1986 թ.), հայազգի խորհրդային թատրոնի և կինոյի դերասան է, ՌՍՖՍՀ վաստակավոր դերասան (1961)։
Կենսագրություն
Գեորգի Տուսուզովը ծնվել է Նոր նախիջևանում 1986 թ.։ 1915 թ. ավարտում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատում է երդվյալ ատենակալ, ապա իրավաբան։ Ակտիվ պայքարում է թափառաշրջիկության և գողության դեմ։
Տուսուզովին միշտ գրավել է բեմը, ուսանողական տարիներից նա մասնակցում է ներկայացումներին։ Ռոստովում ընդունվում է «Թատերական արվեստանոցներ» թատերախումբը, ծանոթանում և ընկերանում է Եվգենի Շվարցին։ Ավելի ուշ մեկնում է Մոսկվա, ուր ելույթ է ունենում «Не рыдай!» պանդոկի բեմում, որպես կոնֆերանսիե։ 1924 թ. աշխատում է «Синяя блуза» թատրոնում։
1934 թվականի հունվարի 1-ին Տուսուզովը ընդունվում է «Սատիրայի թատրոն» և դառնում նրա լեգենդար «էպիզոդի արքա» - դերասանը։ Իր երկարատև կյանքում (95 տարի) նա չի խաղացել է և ոչ մի գլխավոր դեր, բայց խաղացել է (իր հաշվարկով) 2847 երկրորդական դեր։ Շատ է նկարահանվել կինոյում՝ դարձյալ երկրորդական դերեր։
Ֆիլմագրություն
- 1937 - Միայնակ առագաստը (Белеет парус одинокий)
- 1957 - Աղջիկը առանց հասցեի
- 1960 - Կուսական գարուն (Девичья весна), խոհարար Բեզնոգովը
- 1961 - Մարդը ոչ մի տեղից
- 1962 - Ուրախ պատմություններ - ապուրից տուժածը
- 1963 - Տուգանային հարված
- 1964 - Տվեք բողոքի գիրքը - Կուզմիչ
- 1964 - Թեթև կյանք
- 1965 - Բարև, ես եմ
- 1967 - Արթնացրեք Մուխինին - Աքսինի
- 1968 - Յոթ ծերուկ և մեկ աղջիկ
- 1969 - Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար
- 1969 - «13 աթոռ» պանդոկը - պան Պեպուսևիչ
- 1969 - Ռեզիդենտի սխալը - Մարդ ձիարշավարանում
- 1970 - Ռեզիդենտի ճակատագիրը - ապահովագրության գործակալ Կուտուզով
- 1970 - Երկու ժպիտ
- 1971 - Հեռագիր
- 1971 - Ռուսական կայսրության թագը - Էքսկուրավար
- 1974 - Կեռնեխն ու տավիղը
- 1974 - Լև Գուրիչ Սինիչկին - Տրիֆոն
- 1976 - Վերջին զոհը - վաշխառու
- 1976 - «Հարյուր գրամ» քաջության համար
- 1980 - Կրոշի արձակուրդները
- 1980 - Գիշերային պատահար
- 1982 - Ռեզիդենտի վերադարձը - ռադիոսիրող Կուտուզով
Պարգևներ
- ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956