George Avtandilov
Quick Facts
Biography
Գեորգի Գերասիմի Ավթանդիլով (1922, սեպտեմբերի 21, Ղզլար, Դաղստան), հայ ախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1971)։ Խորհրդային Միության գիտության վաստակավոր գործիչ (1990)։ Ռուսաստանի բնական Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992)։ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (1999)։ Կաբարդինո-Բալկարիայի Ինքնավար Հանրապետության վաստակավոր բժիշկ։
Կենսագրություն
1951 թվականին ավարտել է Հյուսիսային Օսիայի պետական բժշկական ինստիտուտը։ 1951-1965 թվականներին եղել է Կաբարդինո-Բալկարիայի գլխավոր հիվանդանոցի ախտաբանական բաժանմունքի վարիչը, 1965-1975 թվականներին՝ Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մարդու ձևաբանության ինստիտուտի ձևաչափության ամբիոնի վարիչ, 1965-1979 թվականներին՝ Ախտաբանների համամիութենական գիտական ընկերության գլխավոր քարտուղար, 1974-1984 թվականներին՝ Խորհրդային Միության առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմ, 1975-1990 թվականներին՝ Բժշկական կենտրոնական ինստիտուտի ախտաբանաանատոմային ամբիոնի վարիչ։ Մոսկվայի ախտաբանական միջազգային դպրոցի հիմնադիրն է։ 1992 թվականին Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկագիտական ընկերությունների կողմից ճանաչվել է տարվա մարդ։
Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերի ախտաբանության, չարորակ ուռուցքների ձևաչափության, եղանակների մշակման հարցերին։
Մրցանակներ
- Պավլովի անվան արծաթե մեդալ
- Շվեյցերի անվան մեդալ
Երկեր
- Сосудистые сплетения головного мозга (морфология, функция, патология). Кабардино-Балкария, Нальчик, 1962г.
- Введение в количественную патологическую морфологию. Москва, 1980г.
- Медицинская морфометрия. Москва, 1990г.
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики.- Ереван, 1998г.