peoplepill id: gayush-peshtimaldzhyan
GP
Russia United States of America
3 views today
3 views this week
Gayush Peshtimaldzhyan
Actress

Gayush Peshtimaldzhyan

The basics

Quick Facts

Intro
Actress
Gender
Female
Place of birth
Akhaltsikhe, Akhaltsikhe Municipality, Samtskhe–Javakheti, Georgia
Death
The details (from wikipedia)

Biography

Գայուշ Փեշտիմալճյան (1890-ականներ, Ախալցխա - 1962), հայ դերասանուհի։ Հայ թատրոնում աշխատել է ավելի քան 40 տարի, որից 30-ը` Ամերիկայում։

Կենսագրություն

Ծնվել է Ախալցխայում, ենթադրաբար` 1890-ական թվականների վերջերին։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Նախ խաղացել է վրացական բեմերում, այնուհետև տեղափոխվել է հայկական թատրոն, աշխատել Թիֆլիսի և Բաքվի հայկական խմբերում` դրանց ամենածաղկուն տարիներին։ Երիտասարդ դերասանուհին մեծ փորձառություն է ստացել հայ մեծանուն դերասաններ Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի, Սիրանույշի, Իսահակ Ալիխանյանի հետ խաղալով` բացահայտելով նաև իր տաղանդը։ 1918 թվականից սկսել է աշխատել Սուրաբյանների «Կովկասահայ դրամա-օպերետային խմբի» հետ, խմբի հետ ելույթներ ունեցել Կովկասում և Պոլսում։ ԱՄՆ-ում համագործակցել է մեկ այլ բավականին հայտնի հայկական թատերախմբի` «Պողոսյան» թատերախմբի հետ։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ինքնամփոփ կյանքով, չի խաղացել, հազվադեպ է հանդիպել բեմական ընկերներին, ամենամտերիմների հետ նամակագրական կապ է պահել։ Մահացել է 1962 թվականին, կատարյալ մենակության ու աղքատության մեջ։

Ստեղծագործական կյանք

Իր ստեղծագործական կյանքը դերասանուհի Գայուշն սկսել է վրացական բեմերում։ Մի քանի տարի հետո սկսել է աշխատել հայկական բեմերում, Կովկասում և Բաքվում։ Խաղացել է Աբելյանի, Զարիֆյանի, Սիրանույշի, Ալիխանյանի հետ։ Տեղափոխվելով Ամերիկա` սկսել է համագործակցել Սուրաբյան և Պողոսյան թատերախմբերի հետ։ Սուրաբյան թատերախմբում հիմնականում խաղացել է կանացի երկրորդ դերերը` գլխավորները թողնելով թատերախմբի գլխավոր դերասանուհի Մաշա Սուրաբյանին։ Եթե Մաշան որևէ պատճառով բացակայել է, փոխարինել է նրան։ Ամերիկահայ մամուլը գնահատել է նրա Զարնիշաղի («Անուշ»), Աշուղ Ղարիբի մոր, Աքլար Շուշանի («Սայաթ -Նովա»), Թելլիի («Արշին մալ ալան»), Զուլեյկայի («Հարեմի գաղտնիքները») և այլ դերերի մասին։ Գայուշը խաղացել է կենսուրախ, հիշվող, հիմնականում` կատակերգական դերեր։ Վերջիններս ավելի հաճախ խաղացել է Պողոսյան թատերախմբի հետ համագործակցելիս։ Խաղացել է նաև օպերետներում։

Կարևոր դերեր

  • Զարնիշաղ - «Անուշ»
  • Աշուղ Ղարիբի մայր, Աքլար Շուշան - «Սայաթ-Նովա»
  • Թելլի - «Արշին մալ ալան»
  • Զուլեյկա - «Հարեմի գաղտնիքները»
  • Սկեսուր - «Հարս ու կեսուր»
  • Հարս - «Քիթ Կարապետ»
  • Հարս - «Բառնաբաս աղայի ամուսնությունը»
  • Շպանիկ - «Նամուս»
  • Ովսաննա - «Հարազատ մարդիկ»
  • Շուշան - «Չար ոգի»
  • Եվգինեի մայր - «Եվգինե»

Մեջբերումներ

  • «Տիկին Գայուշ մարմին ու լեզու տվավ Շպանիկին։ Իսկապես միջնորդ կին մըն էր ան, կարծես բեմը չըլլար իր տեղը, այլ ժողովրդի մեջ», 1941 թվականին խաղացած «Նամուս» բեմադրության առթիվ։
  • «Ավելորդ է գովասանքի տողեր շռայլել Գայուշի հասցեին։ Ամերիկահայությունը լավ կճանչնա զինքը։ Գայուշի բնական խոսվածքը, առնական շարժուձևերը զվարթ միջավայր մը ստեղծեցին բեմին վրա։ Իր տիպին ու դերին համար լավագույն ընտրությունն էր Գայուշը», 1949 թվականին խաղացած «Հարազատ մարդիկ» բեմադրության առթիվ
  • «Վաստակավոր դերասանուհի Գայուշ, որ ընդհանրապես զավեշտական դերերու մեջ է փայլել, այս անգամ վերցրել էր Շուշանի ծանր դերը (հարբեցողի կնոջ)...Դերասանուհի Գակյուշ սքանչելիորեն և գերազանց արվեստով ապրեցավ այս ողբերգական ընտանիքի կյանքը և ներկաներուն ապրեցուց հուզումի վայրկյաններ։ Գայուշ կատարելության հասած դերասանուհի է... Ան բեմի վրա եթե նույնիսկ փսփսալու ըլլա, իր ձայնը կհասցնե սրահի ամենահեռավոր անկյունը նստողներուն...», 1950 թվականին խաղացած «Չար ոգի» բեմադրության առթիվ։
  • «Տիկին Գայուշ` Եվգինեի մայրը, արդեն ծանոթ դեմք մը հայ բեմին և Նյու Յորքի հայության, ունեցավ իր լավագույն խաղարկությունը», 1954 թվականին խաղացած «Եվգինե» բեմադրության առթիվ։

Նշումներ

  1. Դերասանուհու մասին կենսագրական շատ տվյալներ չկան, քանի որ, չնայած սիրված դերասանուհի լինելուն, նրա մասին որևէ ամբողջական հոդված չի գրվել, որը կներկայացներ նրա կենսագրությունը։ Գառնիկ Ստեփանյանի անդրադարձը «Ամերիկահայ մամուլի պատմություն» գրքում նման առաջին փորձն է

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gayush Peshtimaldzhyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Gayush Peshtimaldzhyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes