Gayane Mkrtchyan
Quick Facts
Biography
Գայանե Մկրտչյան (հունվարի 24, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (2012): Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1971):
Կենսագրություն
Գայանե Մկրտչյանը ծնվել է 1952 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը: Դպրոցական տարիներից հաճախել է Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակ: 1969-1993 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի: Առաջին անգամ բեմում մարմնավորել է Բոնկայի դերը Դ.Դանչևի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» ներկայացման մեջ: 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Մոսկվայում, Մնջախաղի թատրոնի հետ` Միջին Ասիայում, Ուրալում, մերձմոսկովյան քաղաքներում, Գերմանիայում: 1990-1995 թվականներին ներգրավված լինելով Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում:
Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ բեմադրությունների: Հանրային հեռուստատեսությունում կրկնօրինակել է մի քանի տասնյակ ֆիլմեր: 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է:
Ներկայացումներ
- Մոխրոտ՝ Գաբբեի «Մոխրոտ»
- Հերդա՝ Ե.Շվարցի «Ձյունե թագուհի»
- Ազնվական կին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
- Յորքի դքսուհի՝«Ռիչարդ Երրորդ»
- Հերո՝ «Ոչնչից մեծ աղմուկ»
- Մարիաննա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
- Վալյա Բորց՝ Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
- Ժեննի Մարքս՝ Քսանինի «Ես մարդ եմ»
- Ջեմմա՝ Վոյնիչի «Բոռը»
- Աստրիդ՝ Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»
- Սիդ՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»
- Մայր՝ Լ.Բերֆուզիի «Մեր ծնողների նևրոզները»
- Դքսուհի՝ Միխայիլ Բուլգակով «Դոն Քիշոտ»
- Ռուս կին՝ Ն.Դուրյանի «Հեյ, ջան Երևան»
- Կատերինա՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»
- Մաթիլդա՝ Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»
- Լուսյա՝ Լ.Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը»
Ռադիոբեմադրություններ
- Ա.Վամպիլովի «Մի անգամ Չուլիմսկում»
- Սեդա՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Էրենդիրա՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Պատմություն Էրենդիրայի և տատիկի մասին»
Հեռուստաներկայացումներ
- Սոնյա՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
- Սոֆիյկու՝ Իոն Դրուցեի «Կասսամարե»
Հեռուստասերիալներ
- «Որբերը»
- «Վերադարձ»
- «Ուր է իմ տղամարդը»
Պարգևներ
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2012
- ԽՍՀՄ Աշխատանքի արիության մեդալ